Արհեստական երիկամ, սարք՝ արյունըդիֆուզիայի և գերզտման (ուլտրաֆիլտրում) միջոցով նյութափոխանակության վերջնական արգասիքներից կամ օտարածին թունավոր նյութերից մաքրելու, ինչպես նաև ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռությունը շտկելու համար։ Այն հնարավորություն է տալիս ժամանակավորապես փոխարինել երիկամների ֆունկցիան, պահպանել հոմեոստազը՝ ներքին միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ) հարաբերական շարժուն կայունությունը և դրանով բավարար պայմաններ ապահովել մարդու օրգանիզմի հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների (արյան շրջանառություն, շնչառություն, ջերմակարգավորում, նյութափոխանակություն) համար։
Արհեստական երիկամը հաջողությամբ կիրառվում է սուր և քրոնիկական երիկամային անբավարարության, հատկապես միզարյունության, ինչպես նաև թունավորումների մեծամասնության ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։