Արկադի Մորդվինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Մորդվինով
Ծնվել էհունվարի 15 (27), 1896
ԾննդավայրQ18776845?, Q19721787?, Պոչինկովսկի շրջան
Մահացել էհուլիսի 23, 1964(1964-07-23)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Ոճ(եր)Stalinist Empire style?
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներRadisson Royal Hotel?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Arkady Mordvinov Վիքիպահեստում

Արկադի Գրիգորևիչ Մորդվինով (ռուս.՝ Аркадий Григорьевич Мордвинов, իսկական ազգանունը՝ Մորդվիշև (ռուս.՝ Мордвишев), հունվարի 15 (27), 1896, Q18776845?, Q19721787?, Պոչինկովսկի շրջան - հուլիսի 23, 1964(1964-07-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի ինժեներական-շինարարական ֆակուլտետը (1930 թ.)։ ՎՕՊՐԱ-ի անդամ (1929-1932 թթ.)։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից ճարտարապետական և շինարարական գործերի կոմիտեի նախագահ (1943-1947 թթ.)։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի նախագահ (1950-1955 թթ.)։

Մոսկվայում հոսքային-արագընթաց մեթոդով բնակելի տների շինարարության նախաձեռնողը (Գորկու փողոցում, 1937-1939 թթ., Մեծ Կալուժսկայա փողոցում, այժմ՝ Լենինի պողոտայի սկզբում, 1939-1940 թթ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.)։

Մորդվինովի այլ գործերից են Մոսկվայում՝ «Ուկրաինա» հյուրանոցը (Վ․ Օլտարժևսկու և ուրիշների հետ, 1957 թ., նախագիծը՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ.), Նովիե Չերյոմուշկի շրջանի կենտրոնի հատակագծումն ու կառուցապատումը (հեղինակակիցների հետ, 1956-1964 թթ.), Կոմերիտմիության պողոտայի հիմնումն ու կառուցապատումը (հեղինակակիցների հետ, 1958-1965 թթ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Мордвинов Аркадий Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Մորդվինով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 52