Արկադի Քալաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Քալաջյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1992(1992-12-01)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան

Արկադի Արտաշեսի Քալաջյան (դեկտեմբերի 1, 1992(1992-12-01)[1], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի ֆուտբոլիստ, Երևանի «Արարատ» ակումբի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Սոչիի մանկապատանեկան դպրոցի սան, 2009 թվականից հանդես է եկել «Ժեմչուժինայի» երկրորդ կազում, որից հետո հանդես է եկել երիտասարդական առաջնությունում՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ» (1 խաղ) և Կրասնոդարի «Կուբան» (30 խաղ, 1 գոլ)։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2013 թվականի ամռանը՝ Արմավիրի «Տորպեդոյի» կազմում։ Ավելի ուշ խաղացել է Սոչիում և Մոսկվայի Արարատի երկրորդ թիմում։ 2018/19 մրցաշրջանում եղել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Սոչի» ակումբի կազմում, սակայն ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2010-ի կեսերին խաղացել է նաև Աբխազիայի առաջնությունում հանդես եկող «Գագրայում»։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է Երևանի Արարատ[2]։ Հայաստանի առաջնությունում մեկնարկային խաղն անցկացրել է 2019 թվականի օգոստոսի 2-ին «Երևանի» դեմ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]