Արծիվն ու կաղնին
Արծիվն ու կաղնին | |
---|---|
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1898 |
Վիքիդարան | Արծիվն ու կաղնին |
Արծիվն ու կաղնին, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։
Բալլադի հիմքը ժողովրդական է[1]։ Բանաստեղծը բալլադի մասին գրել է դստերը` Նվարդ Թումանյանին, ուղղված նամակում, ասելով, թե` «Արծիվն ու կաղնին», «Անբախտ վաճառականներ», «Շունն ու կատուն» բալլադների սյուժեներն ինքը լսել է իր քեռուց[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը գրվել է 1898 թվականին։ Ինքնագիրը մեզ չի հասել[1]։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում են «Աղբույրի մատենադարան» շարքի 1899 թվականին Թիֆլիսում տպագրված «Հովհաննես Թումանյան» և Բանաստեղծություններ Բաքու ժողովածուի հեղինակի օրինակները, որոնք Թումանյանը փոփոխել է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը պատմում է այն մասին, թե ինչպես են մի անգամ արծիվն ու կաղնին վիճում իրար հետ, թե ով ավելի երկար կապրի։ Նրանք որոշում են պայման կապել ու տեսնել, թե նրանցից որ մեկը կապրի հինգ հարյուր տարի։ Արծիվը թռչում-գնում է դեպի ամպերը, իսկ կաղնին արմատները խորը գցում է հողի մեջ։ Հինգ հարյուր տարի հետո արծիվը, ծերացած ու անզոր, գալիս է կաղնու մոտ և տեսնում նրան գետնին փռված։ Արծիվը փորձում է պարծենալ, թե կաղնին ժամանակից շուտ ընկել է, իսկ վերջինս պատասխանում է, որ ինքը դեռ հինգ հարյուր տարի էլ կարող է ընկած ապրել։