Արի Կիրակոս Մինասյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արի Կիրակոս Մինասյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1986
ՏնօրենԳոհար Զահեր
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍանտա Անա
ՀասցեԱՄՆ, Սանտա Անա
5311 West McFadden Avenue, Santa Ana, CA 92704
Կայքagminassianschool.org(անգլ.)

Արի Կիրակոս Մինասյան վարժարան (անգլ.՝ Ari Guiragos Minassian (AGM) Armenian School), ամենօրյա հայկական վարժարան։ Հիմնվել է 1986 թվականին, Կալիֆորնիայի Սանտա Անա քաղաքի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու հոգաբարձուների նախաձեռնությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի նախադպրոցական (մանկապարտեզ), միջին բաժին (մինչև 6-րդ դասարան երեխաների կրթություն)։ Դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, երգ։ Գործում են մարզական խմբեր, երգչախումբ, պարախումբ։ Հրատարակում է տեղեկագիրք, տեղեկատու-պարբերաթերթ։

2005 թվականից Արի Կիրակոս Մինասյան վարժարանը հավատարմագրվել է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։