Արիս Վելուխիոտիս
Արիս Վելուխիոտիս | |
---|---|
հուն․՝ Άρης Βελουχιώτης | |
![]() | |
օգոստոսի 27, 1905 - հունիսի 16, 1945 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Կենտրոնական Հունաստան |
Մահվան վայր | Էպիրուս, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Հունական ազգային ազատագրական բանակ |
Արիս Վելուխիոտիս (հուն․՝ Άρης Βελουχιώτης, իրական անունը՝ Անաստասիոս Կլարաս, օգոստոսի 27, 1905, Լամիա, Կենտրոնական Հունաստան, Decentralized Administration of Thessaly and Central Greece, Հունաստան - հունիսի 16, 1945, Մեսունտա Արտաս, Central Tzoumerka Municipality, Էպիրուս, Հունաստան), հույն հեղափոխական, Հունաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Հունական ազգային ազատագրական բանակի զորահրամանատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիոսը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 27-ին Կենտրոնական Հունաստանում՝ փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին Արիսը միացել է ձախակողմյան, հետպատերազմական շարժմանը և միացել է Հունաստանի կոմունիստական կուսակցությանը։ Մետաքսասի վարչակազմի տարիներին ենթարկվել է ռեպրեսիաների, որի արդյունքում բանտարկվել և աքսորվել է Կերկիրա։
1942-1944 թվականներին ղեկավարել է Հունաստանի ազատագրական բանակը։ Նա ներգրավված է եղել հունական դիմադրության շարժման առանցքային գործողությունների մեջ։ 1944 թվականի դեկտեմբերից եղել է քաղաքական մեկուսացման մեջ։
1945 թվականի հունիսին Արիսի ղեկավարած կամավորական ջոկատները լեռներում շրջափակման մեջ են հայտնվել։ Նա զոհվել է իր ջոկատի անդամների հետ՝ հունիսի 16-ին Էպիրուսի լեռներում։ Հույն ռազմական գործչի մահվանից հետո նրա արձանը կանգնեցվել է հայրենի Լամիայում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Extensive biography in Greek, published also in English in 2012 by the same publisher as "Aris, Lord of the Mountains Archived 2016-05-28 at the Wayback Machine."