ԷԼԱՍ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/%CE%91%CE%BD%CF%84%CE%AC%CF%81%CF%84%CE%B5%CF%82_%CF%84%CE%BF%CF%85_%CE%95%CE%91%CE%9C-%CE%95%CE%9B%CE%91%CE%A3_%28restored%29.jpg/220px-%CE%91%CE%BD%CF%84%CE%AC%CF%81%CF%84%CE%B5%CF%82_%CF%84%CE%BF%CF%85_%CE%95%CE%91%CE%9C-%CE%95%CE%9B%CE%91%CE%A3_%28restored%29.jpg)
ԷԼԱՍ (Ελληνικός Λαϊκός Απελευθερωτικός Στρατός), հունական ազգային ազատագրական բանակի զինվորական կազմակերպություն։
Ստեղծվել է 1941 թվականին։ Ուներ շուրջ 70 հազար զինվոր և մինչև 1943 թվականի ամառը Ֆաշիստական Գերմանիայի օկուպացումից ազատագրել էր Հունաստանի տերիտորիայի 1/3ը։ 1944 թվականին, երբ սովետական բանակը մտավ Բալկաններ, և հիտլերյան զորքերը ստիպված սկսեցին հեռանալ Հունաստանից, ԷԼԱՍ-ը եռանդուն գործունեություն ծավալեց երկիրը օկուպանտներից լրիվ ազատագրելու համար։ 1945 թվականին, հունական կառավարության և ԷԱՄ-ի ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրով, ԷԼԱՍ-ի զորամասերը զինաթափվեցին և արձակվեին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 9)։ ![]() |