Jump to content

Արիստակես Զորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արիստակես Զորյան
Արիստակես Զորյան
Դիմանկար
Ծնվել է1871
ԾննդավայրՑղնա
Մահացել է1897
Մահվան վայրԽանասոր
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի

Արիստակես Զորյան (1871, Ցղնա - 1897, Խանասոր), հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստակես Զորյանը ծնվել է Գողթնի Ցղնա ավանում` 1871 թվականին։ Արիստակես Զորյանի հեղափոխական անունը եղել է Կարո։ Արիստակես Զորյանը ֆիդայի Ստեփան Զորյանի կրտսեր եղբայրն է։  Զոհվել է 1897 թվականի հուլիսին, Խանասորի ճակատամարտում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստակես Զորյանը գործունեություն է ծավալել Պարսկաստանում, Թիֆլիսում։ Թիֆլիսում զինագործի արհեստը սովորելուց հետո՝ Դաշնակցության մարտիկներին մատակարարել է զենք և զինամթերք։ Արիստակես Զորյանը մասնակցել է մի շարք բնակավայրերի պաշտպանությանը[1]։

Կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա նրան նվիրված երգ[1]

«Ագուլիսի քաջ պատանի,
Մահվան լուրդ ո՞վ կտանի,
Քեզ պեսներին բյուր երանի,
Դուք եք հույսը Հայաստանի։

Խունկ ու մոմով գամ Խանասոր,
Արցունք թափեմ ես ամեն օր,
Քեզ տեսնելով մնացի մոլոր,
Նստած կուլամ միշտ սգավոր։

Արտասունքս հեղեղ դարձավ,
Պայծառ օրս խավարեցավ,
Դաշտ ու ձորեր արյուն դարձավ,
Խանի պես քաջը զոհվեցավ։

Երեք հարյուր հայ քաջերով՝
Բոլոր զինված մոսիներով,
Շերիֆ բեկին մեծ ջարդ տալով՝
Կարոն ընկավ վրեժ կազմելով»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 246 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։