Արիստակես Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արիստակես Ալթունյան
Ծնվել է1804
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1868
Մասնագիտությունխմբագիր և հասարակական գործիչ
ԵրեխաներQ63434336?

Արիստակես Ալթունյան, Ալթուն Տյուրի (1804, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1868), հայ հասարակական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Զմյուռնիայի Ազգային վարժարանում, ապա սովորել Ֆրանսիական դպրոցում։ Հետագայում Եգիպտոս մեկնելով կատարելագործել է լեզուների իմացությունը, մի քանի տարուց դարձել Մուհամմադ Ալի փաշայի քարտուղարը։ Միաժամանակ եղել է «Էլ Մասըր» արաբերեն թերթի խմբագիրը, իսկ երբ Պողոս բեյ Յուսուֆը դարձել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար, ընտրվել է խորհրդական։ Մուհամմադ Ալի փաշայի մահից հետո վերադարձել է Զմյուռնիա։ Մասնակցել է արևմտահայերի Ազգային սահմանադրության ստեղծման գործին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 50.