Արթուր Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Նիկողոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1941 (83 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1964) և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան (1969) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986) |
Պարգևներ |
Արթուր Գարեգինի Նիկողոսյան (հունվարի 9, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959-1964 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, 1966-1969 թվականներին եղել է Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ։ 1986 թվականին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է «Սպեկտրալ գծերի առաջացումը ըստ հաճախականությունների և ուղղությունների վերաբաշխման ընդհանուր օրենքների դեպքում», դոկտորական թեզը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965-1966 և 1969-1974 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, 1974-1983 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1987-2006 թվականներին՝ առաջատար գիտաշխատող, 2006 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1965-1994 թվականներին, համատեղությամբ դասավանդել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում։ 2006 թվականից՝ ԵՊՀ ավագ դասախոս։ «Աստղաֆիզիկա» միջազգային գիտական հանդեսի խմբագրի տեղակալն է, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտություն» մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալը[1]։ Միջազգային աստղագիտական միության անդամ է, Եվրոպական աստղագիտական միության անդամ[2]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են գազային միգամածությունների ֆիզիկային, ճառագայթման տեղափոխման ոչ գծային խնդիրների լուծմանը և ոչ կոհերենտ ցրման տեսության մաթեմատիկական ապարատի ստեղծմանը, աստղային մթնոլորտներում բռնկումային երևույթների ֆիզիկային։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսական աստղաֆիզիկայի խնդիրների ժողովածու | էդիտ պրինտ, Երևան, 2013, 63 էջ
- A star called the Sun | "Bnaget", 2012, 1, 44-52
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Արթուր Նիկողոսյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
|