Արթուր Մալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մալոյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1989(1989-02-04)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ենիսեյ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՕՌՄՄՊՄԴ-5 (Կրասնոդար)
2005-2008 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2012 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 5 (0)
2009  Ռուսաստան Անժի 12 (1)
2010  Ռուսաստան Ուրալ 23 (3)
2011  Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 11 (1)
2013-2016 Ռուսաստան Շիննիկ 63 (11)
2014-2015  Ռուսաստան Արսենալ (Տուլա) 22 (3)
2016 Ռուսաստան Մորդովիա 3 (0)
2016— Ռուսաստան Ենիսեյ 46 (7)
2018  Ռուսաստան Տյումեն 15 (1)
Ազգային հավաքական
2009 Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 դեկտեմբերի, 2018:

Արթուր Միքայելի Մալոյան (փետրվարի 4, 1989(1989-02-04)[1][2], Կրասնոդար, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ ֆուտբոլիստ, «Ենիսեյ» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականի նոյեմբերի 16-ին՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի՝ «Լուչ Էներգիա» ակումբի դեմ խաղին Վլադիվոստոկում[3]։ 2008 թվականի նոյեմբերի 27-ին նշել է իր նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղին[4]։ 2008 թվականին մասնակցել է ընդհանուր առմամբ երկու հանդիպման Ռուսաստանի առաջությունում և երեք հանդիպման ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայում։ 2009 թվականի հուլիսի 15-ին նշել է իր նորամուտը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով «Կրասնոդար» ակումբի դեմ հանդիպմանը։ Այդ խաղում նա խփել է գոլ և ստացել դեղին քարտ[5]։

2010 թվականի հունվարի 20-ին վարձավճարով տեղափոխվել է Բելգորոդի «Սալյուտ» ակումբ[6], սակայն փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ Բելգորոդի ակումբը որոշել է խզել վարձավճարային պայմանագիրը Մալոյանի հետ[7]։ 2010 թվականի մրցաշրջանը Մալոյանը վարձավճարով անցկացրել է «Ուրալում»։ 2010 թվականի դեկտեմբերի 27-ին վարձավճարով տեղափոխվել է Բրյանսկի «Դինամո»[8]։ 2013 թվականի փետրվարի 15-ին տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ»[9]։ 2014 թվականի ամռանը վարձավճարով սկսել է հանդես գալ Տուլայի «Արսենալում»[10]։ 2016 թվականի օգոստոսի 13-ին տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[11]։ Նոր թիմի կազմում իր առաջին՝ «Լուչ Էներգիա» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել գոլով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Премьер-Лига — Луч-Энергия (Владивосток) — Спартак М (Москва) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  4. Лига Европы — Динамо З (Загреб) — Спартак М (Москва) — Чемпионат.ру(չաշխատող հղում)
  5. «Кубок России — Краснодар (Краснодар) — Спартак М (Москва) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  6. Спартаковец Малоян отдан в аренду «Салюту-Энергии» Արխիվացված 2010-01-23 Wayback Machine, Чемпионат.ру (20 января 2010)
  7. «Салют» отказался от спартаковца Малояна Արխիվացված 2010-02-27 Wayback Machine, Чемпионат.ру (24 февраля 2010)
  8. ««Спартак» отдал Малояна в аренду брянскому «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Малоян перешёл в «Шинник»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Артур Малоян на правах аренды перешёл в «Арсенал»».
  11. «Малоян стал игроком «Енисея»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]