Արթուր Հովհաննիսյան (մաթեմատիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Արթուր Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1949[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1971) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան |
Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյան (հունվարի 30, 1949[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1949 թվականին Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971-1974 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Կոշիի խնդրի կոռեկտությունը թույլ հիպերբոլական տիպի հավասարումների համար» թեմայով, 1992 թվականին՝ դոկտորական թեզ՝ «Հյուգենսի սկզբունքը և Կոշիի սինգուլյար խնդիրը» թեմայով։ 1974 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1974-1993 թվականներին եղել է ասիստենտ, դոցենտ, 1993-1999 թվականներին պրոֆեսոր։ 1999-2001 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոռեկտոր, 2002 թվականից՝ ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[2][3]։
Աշխատանքները վերաբերում են մասնակի ածանցյալներով հիպերբոլային տիպի հավասարումներին։ Համահեղինակ է սովորական դիֆերենցիալ և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների դասագրքերի և խնդրագրքի[4]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն (ԱՄՄ)
- Հայկական մաթեմատիկական միություն (ՀՄՄ)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաթեմատիկական ֆիզիկա, 2-րդ հրատարակություն, Երևան, 1988։
- Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Երևան, 1988։
- Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Երևան, 2002։
- Սովորական դիֆերենցյալ հավասարումներ, դասագիրք, 2002։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12525
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյան»։ ysu.am (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-16-ին։ Վերցված է 2017-01-30
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի hիմնարար գիտական գրադարան
|