Արթուր Դավթյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Դավթյան
Artur Davtyan, chess player from Armenia
Պետություն(ներ)Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոս 27, 2002
ԾննդավայրԵրևան
Կոչումտղամարդկանց միջազգային վարպետ
Առավելագույն վարկանիշ2520
ՖԻԴԵ համար13308327

Արթուր Դավթյան (օգոստոսի 27, 2002, Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, տղամարդկանց միջազգային վարպետ[1], 2019 թվականի շախմատի աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դավթյանը 2019 թվականի շախմատի աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է[2][3], 2020 թվականի Հայաստանի շախմատի ազգային հավաքականի կազմում շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադայի մասնակից, 2020 թվականի Հայաստանի տղամարդկանց արագ շախմատի առաջնության փոխչեմպիոն[4], 2019 թվականի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարի 2-րդ մրցանակակիր, Հայաստանի պատանեկան առաջնությունների բազմակի չեմպիոն եւ մեդալակիր, 2018 թվականի Հայաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր[5], 2022 թվականի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ մրցանակակիր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]