Jump to content

Արթուր Բերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Բերրի
անգլ.՝ Arthur Berry
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1888(1888-01-03)
Ծննդավայր Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ մարտի 15, 1953(1953-03-15) (65 տարեկան)
Մահվան վայր Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Դիրք աջ եզրային հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
190?—190? Անգլիա Օքսֆորդ Յունիվերսիթի ? (?)
1906—1909 Անգլիա Լիվերպուլ 3 (0)
1909—1910 Անգլիա Ֆուլհեմ 12 (0)
1910—1911 Անգլիա Էվերթոն 27 (7)
1911—1912 Անգլիա Ռեքսեմ ? (?)
1912—1913 Անգլիա Լիվերպուլ 1 (0)
1913 Անգլիա Օքսֆորդ Սիթի ? (?)
1913—1914 Անգլիա Ռեքսեմ ? (?)
1914 Անգլիա Նորթերն Նոմադս ? (?)
Ազգային հավաքական
1908—1912 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 5 (2)
1908—1913 Անգլիա Անգլիա (սիրող․) 32 (13)
1909 Անգլիա Անգլիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արթուր Բերրի (անգլ.՝ Arthur Berry, հունվարի 3, 1888(1888-01-03), Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - մարտի 15, 1953(1953-03-15), Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն), անգլիացի սիրողական ֆուտբոլիստ, Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլի բնիկ Արթուր Բերրին սովորել է Դենսթոնի քոլեջում, որտեղ եղել է քոլեջի ռեգբիի թիմի ավագը, բայց Օքսֆորդի համալսարանի Ուոդհեմ քոլեջ տեղափոխվելուց հետո սկսել է ֆուտբոլ խաղալ[1]։ Նա հանդես է եկել «Օքսֆորդ Յունիվերսիթի» ակումբում՝ մասնակցելով երկու հանդիպումների Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերի միջև[2]։

1908 թվականին Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերում։ Չորս տարի անց կրկին «ոսկ» է նվաճել հավաքականի կազմում։ 1908 թվականին խաղացել է Քենեթ Հանթի հետ, որը 1907 թվականին Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերի միջև խաղում եղել է նրա թիմակիցը[3]։

Ակումբային մակարդակում հանդես է եկել «Լիվերպուլում», «Ֆուլհեմում», «Էվերթոնում», «Ռեքսեմում» և «Նորթերն Նոմադսում»։ 1913 թվականին, հանդես գալով «Օքսֆորդ Սիթիում» որպես սիրողական խաղացող, նվաճել է Անգլիայի սիրողական գավաթը[4]։

1909 թվականի փետրվարի 13-ին Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում, իսկ 1908-1913 թվականներին Անգլիայի սիրողական հավաքականի կազմում անցկացրել է 32 հանդիպում։

1914 թվականի հոկտեմբերին ավարտել է ֆուտբոլային կարիերան։ Պատերազմի ժամանակ ծառայել է որպես Լանկաշիրի հրաձգային գնդի ադյուտանտ։ Պատերազմի ավարտից հետո նա փաստաբան է դարձել իր հոր հիմնադրած իրավաբանական ընկերությունում[5]։ Հետագայում եղել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի նախագահն ու տնօրենը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Merseyside's 100 Olympians: No. 32 Arthur Berry, one of the great unsung heroes of Merseyside football» (անգլերեն). Liverpool Echo. 2012 թ․ հունիսի 25.
  2. «Arhur Berry» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  3. «K. R. G. Hunt» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Arthur Berry» (անգլերեն). LFCHistory.net.
  5. «England Players - Arthur Berry» (անգլերեն). EnglandFootballOnline.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]