Արթուր Առաքելյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Առաքելյան (այլ կիրառումներ)
Արթուր Առաքելյան
Ծնվել էհունիսի 9, 1976(1976-06-09) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (2009)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արթուր Վարդանի Առաքելյան (հունիսի 9, 1976(1976-06-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2014-2017 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-1998 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։
  • 2007 թ. - վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։
  • Տնտեսագիտության թեկնածու (2009)։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-1996 թթ. - աշխատել է «Օլիմպիկ Քար» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով տնօրեն։
  • 1998-1999 թթ. – աշխատել է «Յուգ Նեվթ» ՍՊԸ-ում որպես նավթամթերքի իրացման գծով տնօրեն։
  • 1999-2000 թթ. – աշխատել է «Իվան Կալիտա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով գլխավոր տնօրեն։
  • 2000 թ. մայիս-նոյեմբերին եղել է «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
  • 2000-2001 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գնումների կազմակերպման վարչության պետ։
  • 2001-2005 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի պետ։
  • 2005 թվականից - «Վայոց ձոր ներդրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության հիմնադիր անդամ։
  • 2005-2008 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գնումների կազմակերպման վարչության պետ։
  • 2008-2011 թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
  • 2011 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
  • 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
  • 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար[1]։
  • 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևւտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
  • 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[3]:
  • 2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[4]:
  • 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[5]:
  • 2018 թվականի հունիսի 21-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական և պաշտոնավարել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 3-ը:

Կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]