Արզնի օդանավակայան
Արտաքին տեսք
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | ռազմական |
Արզնիի օդանավակայան, (նախկինում հայտնի նաև՝ Եղվարդի օդանավակայան), ռազմական օդակայան Նոր Հաճն քաղաքի մոտ, Երևանից 13 կմ հյուսիս և Արզնիից 2 կմ արևմուտք։
Օդանավակայանը ծառայում է որպես Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական բազա։ Այն պատկանում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը[1]։ Օդանավակայանում տեղի են ունենում ուսումնամարզական վարժանքներ և ռազմական ցուցահանդեսներ, ինչպես նաև հեռակառավարվող ինքնաթիռների միջոցառումներ։ Օդանավակայանում ներկայումս տեղակայված են մի քանի Անտոնով Ան-2, Յակովլև Յակ-52 և Piper Archer ինքնաթիռներ, ինչպես նաև մի քանի Մի-2 ուղղաթիռներ, որոնք օգտագործվում են ուսուցման համար։
Կառավարության 2022 թվականի որոշմամբ օդանավակայանը կծառայի միայն ռազմական նպատակով[2]։