Արենիական գնայուկ
Արենիական գնայուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Pristonychus arenicus
|
Արենիական գնայուկ (լատին․՝ Pristonychus arenicus), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14,5-15,5 մմ մարմնի երկարությամբ, բարեկազմ, չափավոր ուռուցիկ, թույլ փայլ ունեցող մարմնով ոչ մեծ բզեզ է։ Մարմնի գունավորումը բացից մինչև մուգ կարմրադարչնագույն է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Հայաստանի էնդեմիկ, հայտնի է միայն Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Մագիլի» քարանձավից (Վայոց ձորի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արենիական գնայուկն ապրում է կարստային քարանձավում։
Քարանձավասեր (տրոգլոֆիլ) տեսակ է և հանդիպում է ամբողջ տարվա ընթացքում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխության միտումները կայուն են, չափավոր բարձր։
Վտանգման հիմնական գործոննները պայմանավորված են քարանձավի` որպես զանգվածային տուրիզմի օբյեկտ, հավանական օգտագործում։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.