Արգենտինայի կեչուա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արգենտւնայի կեչուա Quechua santiagueño, quichua | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Southern Quechua? |
Երկրներ | Արգենտինա |
Շրջաններ | Ֆիգերոա, Ռոբլես, Սերմիենտո, Սան Մարտին, Սիլիպիկա, Լորետո, Ատամիսկի, Ավալյանեդա, Սալավինա, Կեբրաչոս, Միտրե, Ագիրե |
Խոսողների քանակ | 170 000 մարդ (2000) |
Լեզվակիրների թիվը | 60-300 հզր. |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[1] |
IETF | qus |
ISO 639-3 | qus |
Սանտիագո դել Էստերո նահանգում լեզվի տարածման մոտավոր շրջանը |
Արգենտինայի կեչուա (իսպ.՝ Quechua santiagueño, quichua), հարավային կեչուայի բարբառ, որով խոսում են Սանտիագո Դել Էստերո նահանգի կենտրոնական մասում (Ֆիգերոա, Ռոբլես, Սերմիենտո, Սան Մարտին, Սիլիպիկա, Լորետո, Ատամիսկի, Ավալյանեդա, Սալավինա, Կեբրաչոս, Միտրե, Ագիրե), ինչպես նաև Մորենո, Խուան Ֆելիպե Իբարրա, Տաբոադա, Սալտա և Բուենոս Այրես նահանգների հարավային մասեր։ Լեզվակիրների քանակը տատանվում է 60-ից մինչև 150-300 հազար մարդ։
Նախկինում կեչուա լեզվով խոսել են նաև Տակուման նահանգում, հատկապես Կալչաքիես հովտում։ Ներկա պահին այդտեղ կեչուա լեզվակիրներ չկան։ Բացի այդ Ժուժույ նահանգում մի քանի հազար բնակիչ խոսում է կեչուայի այլ տարբերակով, որն առավելապես նման է Կուսկո-Կոլյաո բոլիվյան բարբառի տարբերակին։ Չիլիա-բոլիվիական սահմանի մոտ՝ Սիենայում, կա ընդամենը մեկ դպրոց, որտեղ դասավանդում է մեկ ուսուցիչ։
Սանտիագո դել Էստերոյի ազգային համալսարանում կա ամբիոն, որը զբաղվում է այդ լեզվի ուսումնասիրմամբ և պահպանմամբ։ Արգենտինական կեչուան տարբերվում է բոլիվիականից, չնայած որ վերջինիս հետ ունի 81% ընդհանուր բառապաշար։ Արգենտինական կեչուայի առանձնահատկությունը ձայնային համադրությունների ձգումն է։
- awa в aa (qaay — նայել, տեսնել)
- chik в ysh (nuqaysh — մենք (ընդգրկուն))
Բառասկզբի [h]-ն կորում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Asociación Tucumana de Investigadores en la Lengua Quechua: El Quechua en la República Argentina Արխիվացված 2012-12-15 Wayback Machine
- El Quechua en Argentina - Home Page de Jorge R. Alderetes Արխիվացված 2010-02-10 Wayback Machine (грамматика)
- El estado actual de la enseñanza de la Quichua en Santiago del Estero Արխիվացված 2007-03-11 Wayback Machine