Արգեմոնե սպիտակ
Արգեմոնե սպիտակ | |
![]() Արգեմոնե սպիտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Կակաչազգիներ (Papaveraceae) |
Ենթաընտանիք | Կակաչայիններ (Papaveroideae) |
Տրիբա | Papavereae |
Ցեղ | Argemone |
Տեսակ | Արգեմոնե սպիտակ (A. albiflora) |
Միջազգային անվանում | |
Argemone albiflora |
Արգեմոնե սպիտակ, միամյա ծաղկաբույս է՝ է 60-80 սմ բարձրությամբ, պատկանում է կակաչազգիների ընտանիքին, երկշաքիլավոր բույս է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները պարզ են, խոր կտրտված բլթակներով, որոնք իրենց հերթին կտրտված են, սուր ծայրերով։ Ամբողջ բույսը ծածկված է մազմզուկներով։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Ծաղիկը բաղկացած է 6 պսակաթերթիկներից, առէջները շատ են։ Վարսանդը մեկն է՝ 3 սռնականի։ Ծաղիկների գույնը մեծ մասամբ սպիտակ է, սակայն հանդիպում են նաև նարնջագույն, կարմիր և կարմրանարնջագույն ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 80 սմ-ի։
Սպիտակ արգեմոնեն ծաղկում է հունիս ամսից մինչև ուշ աշուն։ Պահանջկոտ է հողային պայմանների, խոնավության և լույսի նկատմամբ։ Բավականին ջերմասեր է։ Պիտանի է միքսբորդերների, ծաղկաթմբերի և պարտեզային ձևավորումների համար, ծաղկային օջախներում՝ գազոնի ֆոնի վրա։
Արգեմոնե ցեղը ընդգրկում է 10 տեսակ, որոնք միամյա են կամ երկամյա և մեծ հետաքրքրություն են ներկայացնում ծաղկադեկորատիվ ձևավորումների համար։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Մշաության մեջ տարածված է Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում։ ՍՍՀՄ-ում նոր դեկորատիվ կուլտուրա է։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների կանաչապատման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի շաղիկները, 1987
|