Արբորեա (յուդիկատ)
Արբորիա կամ Արբորեա (սարդ.՝ Judicadu de Arbaree or Rennu de Arbaree, իտալ.՝ Giudicato di Arborea(Arborea) միջնադարյան յուդիկատ, որը գոյություն է ունեցել Սարդինիա կղզու արևմուտքում, X-XV դարերում։ Մայրաքաղաքը նախ եղել է ծովափնյա Տարան, հետագայում՝ ծովահեն արշավանքների դեպքում ամրացված Օրիստանոն։
10-րդ դարում Սարացների արշավանքների ավարտից ի վեր Արբորիայի դատավորները (յուդեքսները) Սարդինիայի արևմտյան ափը ղեկավարել են միանգամայն ինքնուրույն։ 1164 թվականին տեղական տիրակալ Բարիսո II-ը Ֆրեդերիկ Բարբարոսայից առատաձեռն կաշառքի դիմաց գնել է Սարդինիայի թագավորի տիտղոսը, բայց հաջորդ տարի կայսրը հետ է վերցրել այդ տիտղոսը[1]։
Արբորեան հասավ իշխանության գագաթնակետին Մարիանո IV-ի օրոք (գահակալել է 1347-1376)՝ Մեծ մականունով։ Նա հաջողությամբ կռվել է արագոնացիների և գենոացիների դեմ՝ տարածելով արբորեացիների իշխանությունը գրեթե ամբողջ կղզու վրա։
Մարիանոյից հետո կղզին ղեկավարել է նրա դուստրը՝ Արբորեացի Էլեոնորան։ Նրա կողմից ընդունված Սարդինիայի սովորական իրավունքի հավաքածուն (de Logoux) ուժի մեջ է մնացել մինչև 1827 թվականը։
Դատական իշխանության հաջորդ կառավարիչը եղել է Էլեոնորայի թոռան զարմիկը՝ Գիյոմ II դե Լարան։ Նա սարդինացիների դիմադրությունը գլխավորել է դեպի Սիցիլիայի արքա Մարտին I-ի արշավանքը։ 1409 թվականին Սանլուրիի ճակատամարտում Գիյոմը պարտվել է։ Հաջորդ տարի արբորեացիների մայրաքաղաք Օրիստանոն ընկել է արագոնացիների հարձակման տակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dizionario Biografico degli Italiani. Rome, 1963 — Present.
- Nowé, Laura Sannia. Dai «lumi» dalla patria Italiana: Cultura letteraria sarda. Mucchi Editore: Modena, 1996.
- Day, John. La Sardegna sotto la dominazione pisano-genovese dal secolo XI al secolo XIV. UTET: Turin, 1987.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арбореа // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբորեա (յուդիկատ)» հոդվածին։ |
|