Արա Տեր-Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Տեր-Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1953(1953-03-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբեր 2016 (63 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)
ԱշխատավայրՀՀ ԱՆ, ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Արա Աշոտի Տեր-Գրիգորյան (մարտի 6, 1953(1953-03-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբեր 2016), առողջապահության հայ կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006): Արա Տեր-Գրիգորյանն իր գործունեությամբ նպաստել է հայրենիք-Սփյուռք կապերի հաստատմանն ու զարգացմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի մարտի 6-ին, Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1989 թվականներին աշխատանքի է գործուղվել Սևան՝ որպես շրջանային հիվանդանոցի բժիշկ, գաստրոէնտերոլոգիայի բաժնի վարիչ, ապա՝ փոխտօրեն։ Արա Տեր-Գրիգորյանն աշխատել է Հայաստանի առողջապահության նախարարության տարբեր վարչություններում, եղել Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, կադրերի վարչության, ապա՝ միջազգային կապերի և մարդասիրական օգնության վարչության պետ. 1989-1991 թվականներին՝ Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, 1991 թվականին՝ առողջապահության նախարարության կադրերի և ուսումնական հաստատությունների վարչությունների պետ։ Ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական, այնուհետև՝ դոկտորական ատենախոսություն։ 1994-1998 թվականներին եղել է Հայ բժիշկների միջազգային կոմիտեի վարչության անդամ, երևանյան գրասենյակի ղեկավար։ 1998-2002 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետ, 2002-2013 թվականներին՝ Հայաստանի առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ։ 2013 թվականից եղել է ՀՀ ԱԺ-ի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդական[1]։ Եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, հեղինակ է գիտական մենագրությունների և բազմաթիվ հոդվածների։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բժշկական օգնության կազմակերպման և ֆինանսավորման վերափոխումների գիտական հիմունքներին՝ նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում։ Հեղինակ է «Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում» (2004) ուսումնական ձեռնարկի[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի առաջին միջազգային առողջապահական կոնգրեսի նախագահ։
  • Գիտական տարբեր խորհուրդների և միջազգային առողջապահական մի շարք կազմակերպությունների անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան մրցանակ (Առողջապահության համակարգում տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների՝ «ՄԻԴԱՍ» համակարգ աշխատանքի ներդրման համար, 2002)[2]:

Մահ

Մահացել է 2016 թվականին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առողջապահության համակարգի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2001:
  • «Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում», 2004[4]:
  • Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության կազմակերպման և ֆինանասավորման վերափոխումների գիտական հիմունքները նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում (2003)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 575-576։
  2. «Արա Տեր-Գրիգորյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  3. «Արա Տեր- Գրիգորյանին կհուղարկավորեն քաղաքային պանեթեոնում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
  4. Տեր-Գրիգորյան, Արա Աշոտի (2004). Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման ժամանակակից մոդելների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։ Ուս. ձեռնարկ. Ա. հ. ISBN 9789993042723.
  5. Տեր-Գրիգորյան, Արա Աշոտի (2003 թ․ հունվարի 24). «Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության կազմակերպման և ֆինանասավորման վերափոխումների գիտական հիմունքները նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)