Արա Մաթևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Արա Մաթևոսյան (փետրվարի 26, 1948, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2008)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արա Մաթևոսյանը ծնվել է 1948 թվականին Լենինականում։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Զավեն Տատինցյանի արվեստանոց)։ 1970-1980 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1980-1988 թվականներին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ 1988 թվականից աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում` Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ[1][2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պերսինե՝ «Ռոմանտիկները»
- Պավել՝ «Ռոմեո, Ջուլիետ և խավար»
- Լեոնիդ՝ «Երջանկություն որոնելիս»
- Մովսիսյանց՝ «Խաթաբալա»
- Ռոմի Օլեսկ՝ «Եվ այդ երիտասարդը ես եմ»
- Կիրիլ՝ «Մոսկովյան արձակուրդներ»
- Լևոն՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Սուտ խոսքեր՝ «Ամպեր»
- Ծերունի՝ «Հրեշը լուսնի վրա»
- Դեսպան, Սենեկապետ՝ «Քաջ Նազար»
- Վանունի՝ «Վերջին ուսուցիչը»
- Կոճակ Անդո՝ «Դպրոցական կատակերգություն»
- Ուրվական՝ «Համլետ»
- Ալֆրեդ Դուլիթլ՝ «Էլիզա»
- Թագավոր՝ «Բրեմենյան երաժիշտներ»
- Սենեկա՝ «Ներոն և Սենեկա»
- Քահանա` «Մեր թաղը(Սաքուլն ուխտ գնաց)»
- Թագավոր` «Ջրահարսը»
Նկարահանվել է՝ «Սպանության գինը» գեղարվեստական ֆիլմում, «Եվ այսպես էլ ապրում ենք» սերիալում, «Ընտանեկան պատմություններ» հեռուստաշարքում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար», 2011 թ.
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2008 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արա Մաթևոսյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Արա Մաթևոսյանի մասին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի կայքում(չաշխատող հղում)