Արաքս (թերթ, Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքս
Տեսակհանդես
Լեզուհայերեն, պարսկերեն
ԵրկիրԻրան Իրան, Թեհրան
Հրատարակության պատմություն1987-ից
Հաճախականությունշաբաթաթերթ
Կայքaraxnews.com
Հեռախոս0098 (21) 88-83-22-38

«Արաքս», գրական, մշակութային, հասարակական շաբաթաթերթը հիմնադրվել է 1987 թվականի մարտ ամսին Թեհրանում (Իրան)։ Սկզբում ամսաթերթ, ապա 2005 թ. շաբաթաթերթ։ «Արաքս»-ի առաջին երեք համարները հրատարակվել են «Արազ» անունով, 4-րդ համարից անվանափոխվել է «Արաքս»-ի։ Առաջինից ութերորդ համարները եղել է միայն հայերեն, իսկ 9-րդից հետո հայերեն-պարսկերեն։ Թերթի անդրանիկ համարը տպվել է 1000 տպաքանակով, այնուհետ բարձրացել է 3000-ի, որից 500 օրինակը առաքվում է արտասահման, հիմնականում Հայաստան։

Թերթը հրատարակվում է խմբագրական կազմի միջոցով, գլխավորությամբ Մովսես Քեշիշյանի։ Արտոնատեր՝ ճրտգ. Սևակ Հովսեփյան։

«Արաքս»-ն ունի նաև կայք էջ և վեբլոգ, հայերեն և պարսկերեն լեզուներով։ «Արաքս»-ը անկախ մամուլ է, իսկ գաղափարական առումով պաշտպանում է Հայկական ազգային ազատագրական պայքարը, Արցախյան պայքարը և Հայաստանի և Արցախի զարգացումն ու հզորացումը։

Հայերեն-պարսկերեն) ամսագիրն անդրադառնում է իրանական, իրանահայ կյանքին, Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Յուրաքանչյուր համարում ավեյի քան 10 էջ հատկացվում է պարսկերեն նյութերի հրապարակմանը։ Թերթն ունեցել է մանկապատանեկան, մարզական, առողջապահական հավելվածներ։ Պարսիկ ընթերցողին ծանոթացնում է Հայկական հարցին ու հայ ժողովրդի պատմությանը։ Թերթի գլխավոր հոդվածները քաղաքական, հասարակական վերլուծական բովանդակություն ունեն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։