Արաքսյա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Արաքսյա Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1918(1918-10-01) (104 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական պետություն
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունմանկաբարձ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1962) և պրոֆեսոր (2000)

Արաքսյա Մկրտչի Ավետիսյան (հոկտեմբերի 1, 1918(1918-10-01), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական պետություն), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1962), պրոֆեսոր (2000)։ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ (2003)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962-1996 թվականներին աշխատել է ԵԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1968-1969 թվականներին՝ վարիչ), 1996-2004 թվականներին՝ «Հայբուսակ» ինստիտուտում։

Ապացուցել է տեղային սառեցումով ներզատիչ համակարգի խթանման հնարավորությունները և բուժել մի շարք գինեկոլոգիական ու մանկաբարձական հիվանդություններ։

Արաքսյա Ավետիսյանը հաստատել է «Ջերմուկ» հանքային ջրի արդյունավետությունը կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման և տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերման համար[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է «Կանանց հիվանդությունների բուժումը Ջերմուկ կուրորտում» (1961), «Բալնեոլոգիայի և հիպոթերմիայի մի քանի հարցեր գինեկոլոգիայում» (1981), «Գինեկոլոգիական և մանկաբարձական հիվանդությունների բուժումը տեղային հիպոթերմիայով (առանց դեղամիջոցների)» (1997) և «Ֆիզիոլոգիական մանկաբարձություն» (2002) գրքերի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Կոհա առցանց քարտարան, Ավետիսյան, Արաքսյա Մկրտչի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-12-24