Արարատ Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Մալխասյան
Ծնվել էմարտի 29, 1948(1948-03-29) (71 տարեկան)
Արմավիր, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քիմիկոս
Պաշտոն(ներ)ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1983)
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արարատ Ցոլակի Մալխասյան (մարտի 29, 1948(1948-03-29), Արմավիր, Հայաստան), հայ քիմիկոս, քաղաքական գործիչ: Քիմիական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985): Հայաստանի ճարտարագիտության ակադեմիայի ակադեմիկոս (1999): ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր (2003-2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Մալխասյանը ծնվել է 1948 թվականի մարտի 29-ին Արմավիր քաղաքում: 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1969-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ, 1974 թվականին՝ կրտսեր գիտաշխատող: 1970-1973 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ապիրանտուրայում: 1974-1993 թվականներին եղել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, ապա՝ բաժնի պետ: 1993-2000 թվականներին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, եղել «Պարեն» գիտաարտադրական և նախագծային պետական ձեռնարկության տնօրեն, 2000-2002 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ, 2002-2003 թվականներին ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ: 2006 թվականի հունիսի 13-ին նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր: 2003-2007 թվականներին եղել է պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի անդամ: 2007 թվականից զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնը, միաժամանակ՝ ԵՊՀ պրոռեկտոր՝ ընդհանուր հարցերի գծով[1][2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳԳԱ անդամ, 1997
  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ, 1996

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են քլորոպրենային կաուչուկների արտադրության տեխնոլոգիայի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանության, սննդամթերքի մշակման և հացաթխման տեխնոլոգիաներին[3]: Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է («Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում»):

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ[4]:

Կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի սեպտեմբերի 10-ին դարձել է ՀՀԿ անդամ: 1999 թվականի հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թվականի հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թվականի հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թվականի դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թվականի հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թվականի նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 2009 թվականի նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ[4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում: Երևան: Լեգալ Պլյուս, 2001[5][6]:
  • Օրենսդրական ուղեցույց: Հայաստանի Հանրապետությունում արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտներում ստանդարտացման, համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման, առևտրի կանոնների պահպանման և սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Երևան: Լեգալ Պլյուս, 2002[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արարատ Ցոլակի Մալխասյան»։ www.ysu.am։ Վերցված է 2019-04-02 
  2. Արարատ Ցոլակի Մալխասյան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 16:
  4. 4,0 4,1 «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ www.hhk.am։ Վերցված է 2019-04-02 
  5. Մալխասյան Արարատ Ցոլակի (2001)։ Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում։ Երևան: Լեգալ Պլյուս։ ISBN 9789993088516 
  6. Մալխասյան Արարատ (2001)։ Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում եւ որակի կառավարում (հայերեն)։ Լեգալ Պլյուս։ ISBN 9789993088516 
  7. Մալխասյան Արարատ Ցոլակի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն (Հայպետստանդարտ), eds. (2002)։ Օրենսդրական ուղեցույց: Հայաստանի Հանրապետությունում արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտներում ստանդարտացման, համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման, առևտրի կանոնների պահպանման և սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Երևան: Լեգալ Պլյուս։ ISBN 9789993088523