Արարատ Խանզադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Խանզադյան
Ծնվել էմայիսի 20, 1946(1946-05-20)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 25, 2016(2016-04-25) (69 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՍերո Խանզադյան

Արարատ Սերոյի Խանզադյան (մայիսի 20, 1946(1946-05-20), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2016(2016-04-25), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1976)։

Սերո Խանզադյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Խանզադյանը ծնվել է Գորիս քաղաքում, Սերո Խանզադյանի ընտանիքում[1]։ 1946 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնում։ 1976 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1978 թվականից` նկարիչների միության վարչության անդամ և միության գեղանկարչական սեկցիայի նախագահը[2]։

Մասնակցել է միջազգային և հանրապետական տարբեր ցուցահանդեսների։ 2016 թվականին Արարատ Խանզադյանի մահից հետո Հայաստանի նկարիչների միությունում կայացել է նրա և Շիրվան Մկրտչյանի համատեղ ցուցահանդեսը[3]։

Արարատ Խանզադյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]