Արարատյան ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արարատյան ջոկատ, կազմվել Է 1915 թ. հայ կամավորական խմբերի (2-րդ, 4-րդ) միավորումով (2800 մարտիկ, որից 2300-ը՝ հետևակ, 500-ը հեծյալ), ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի կազմում, Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ։ 1915 թ. ջոկատը մասնակցել է Բերկրիի (ապրիլի 30), Վանի (մայիսի 5), Շատախի (մայիսի 12), Մոկսի (հունիսի 18) գրավմանը։

հունիսի 15-ին Արարատյան ջոկատին միացել Է հայ կամավորների 1-ին խումբը Անդրանիկի հրամանատարությամբ։ Հայ կամավորները հունիսի 18-ին միացյալ ուժերով գրավել են Ջիվանի բարձունքները, հունիսի 29-ին՝ Սորբը, հուլիսի 7-ին Ուրտափն ու Դատվանը։ Թուրքերի հարձակման ժամանակ 4-րդ կորպուսի հետ նահանջեց նաև Արարատյան ջոկատը, որի 1-ին և 2-րդ խմբերը Վանա լճի հյուսիսային ափով հասան մինչև Իգդիր, 3-րդը և 4րդը հարավային ափով՝ Դիլման (Իրան)։ Մասնակցել Է 1915 թ. Ալաշկերտի օպերացիային, այնուհետև կազմալուծվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png