Jump to content

Արայիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արայիկ Ստեփանյան
Ծնվել է1968[1]
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ, Երևան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունփիլիսոփայական գիտությունների թեկնածու[2]
Աշխատանքքաղաքական մեկնաբան

Արայիկ Հովհաննեսի Ստեփանյան (1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի ռուսաստանցի գիտնական[3], քաղաքագետ, քաղաքագիտության դասախոս[4], Արցախյան ազատամարտի մասնակից, Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) փոքր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Ստեփանյանը ծնվել է Երևանում։ Նրա պապը մասնակցել է Բաշ-Ապարանի և Երկրորդ համաշխարհային պատերազմներին[5]։

Արայիկը 1986-1988 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում (Խորհրդային Ուկրաինա)։ Արցախյան ազատամարտի տարիներին Արայիկն իր ընկերների հետ տիրանում է Կապան քաղաքում տեղակայված խորհրդային բանակի զենքերին։ Խորհրդային բանակի զինվորները հետախուզություն են սկսում և շրջափակում են նրանց։ Գագիկը շտապ օգնության մեքենայով օգնության է հասնում և ազատում նրանց։

2000 թվականին ավարտել է Սանկտ–Պետերբուրգի Բալթյան պետական տեխնիկական համալսարանը, 2003 թ.–ին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայի մշակութաբանության և գլոբալիզացիայի բաժինը, դիսերտացիայի թեման եղել է «Ռուսական աշխարհաքաղաքականության սոցիալ-մշակութային առանձնահատկությունները»։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Է։ 1999 թվականին հիմնել է Տարածաշրջանային հասարակական կազմակերպության «Սանկտ Պետերբուրգի քաղաքագիտության ասոցիացիան» (ռուս.՝ РОО "Политологическая ассоциация Санкт-Петербурга")։ 2005 թվականից Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.etvnet.com/encyclopedia/d/person/stepanyan-4/
  2. «Карабахцы точно примут непосредственное участие в переговорах»
  3. «Араик Степанян: Древние чеченцы пришли из Урарту на Кавказ, чтобы сохранить свою самобытность, обычаи и адаты». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  4. Араик Степанян
  5. «Այսօր Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)