Արամ Մելիք-Ստեփանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Ստեփանյան (այլ կիրառումներ)
Արամ Մելիք-Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1908 Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1986 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | NIKFI?[1], Սանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան[1] և Հայֆիլմ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական լեռնային համալսարան (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Պարգևներ |
Արամ Մաթևոսի Մելիք-Ստեփանյան (մարտի 9 (22), 1908, Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1986), կինոտեխնիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1963)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը (1931 թվականին)։ 1931-1934 թվականներին աշխատել է Մոսկվայի կինո-ֆոտո ԳՀԻ-ում, 1937 թվականից՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կինոինժեներների ինստիտուտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Երևանի կինոստուդիայի գլխավոր ինժեները։ Աշխատանքները վերաբերում են ժապավենաձիգ մեխանիզմների (կինոժապավենի շարժման արագության կայունարարներ, Փաթաթող հարմարանքներ) տեսությանը, հնչյունային սարքավորումների կառուցվածքի կատարելագործմանն ու զարգացմանը։ Մելիք Ստեփանյանը կինոսարքավորման բազմաթիվ արդի կոնստրուկցիաների հեղինակ է։ Մասնակցել է ֆիլմերի հնչյունավորման նոր մեթոդի մշակմանը[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան III աստիճանի մրցանակ (1950)
Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Скачковые механизмы пальцево-кулачковой системы, М., 1936 (с Ю. Городковыми Л. Пуссэтом)
- Лентопротяжные зубчатые барабаны киноаппаратуры, М., 1947
- Наматыватели в киноаппаратуре, М., 1947
- Стабилизаторы скорости кинофильма, М., 1955
- Детали и механизмы киноаппаратуры. (Учебное пособие для вузов), М., 1959 (с С. Проворновым)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 393)։ |
- Մարտի 22 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1986 մահեր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային գյուտարարներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ