Արամ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Եսայան
Ծնվել էմայիսի 10, 1891(1891-05-10)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1957(1957-09-14) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947) և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան

Արամ Միքայելի Եսայան (մայիսի 10, 1891(1891-05-10), Երևան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1957(1957-09-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1945 թվական), պրոֆեսոր (1947 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Եսայանը ծնվել է 1891 թվականին Երևանում: Սովորել է տեղի արական գիմնազիայում: 1918 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատել է Մոսկվայի սովետի հողագործության կոմիսարիատում և ՌՍՖՍՌ ազգությունների ժողկոմատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1920-1921 թվականներին եղել է Երևանի հեղափոխական տրիբունալի նախագահ, 1921-1922 թվականներին՝ ժողովրդական դատավորների խորհրդի նախագահ, 1925-1930 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, 1938-1949 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության իրավաբանական բաժնի վարիչ։ 1926-1930 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1936-1957 թվականներին եղել է քաղաքացիական ամբիոնի վարիչ[1][2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսական իրավունքի հիմունքները, Երևան, (1935):
  • «Մուլքադարական իրավունքը Հայաստանում» (Երևան, 1948)
  • «Գյուղացիական ծխի ունեցվածքի ժառանգման հարցերի մասին»
  • «Հեղինակային իրավունք», Երևան:
  • «Սովետական Հայաստանի առաջին հինգ տարիների քաղաքացիական օրենսդրության պատմություն», Երևան:
  • Սոցիալիստական սեփականությունը և նրա պահպանումը, Երևան, 1954:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 522 CC-BY-SA-icon-80x15.png