Jump to content

Արամ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Բաբայան
Ծնվել է1904
ԾննդավայրՓայաջուկ, Zulachay Rural District, Central District, Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Մահացել է1982
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր և մատենագետ

Արամ Սահակի Բաբայան (1904, Փայաջուկ, Zulachay Rural District, Central District, Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան - 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, մատենագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավատնտեսագիտության ֆակուլտետը (1928 թվական), Մոսկվայի բարձրագույն մատենագիտական դասընթացները։ Մշակել է հայկական գրադարանային տերմինաբանություն։

1950 թվականին լույս են տեսել Բաբայանի «Գրադարանային տերմինների բառարան, ռուս–հայերեն, հայ–ռուսերեն», 1959 թվականին՝ «Շիլլերը հայ գրականության մեջ և թատրոնում», 1963 թվականին՝ «Հայ գիրքը և տպագրությունը», 1969 թվականին՝ «Լրացումներ և փոփոխություններ տպագիր երկերի նկարագրության միասնական կանոնների մեջ» և այլ աշխատություններ, «Հեղինակային աղյուսակներ։ 1977 թվականին Երկանիշ և եռանիշ» ձեռնարկը։

1955 թվականին խմբագրել է «Տպագիր երկերի նկարագրության միասնական կանոններ» մատենագիտական գիրքը, 1965 թվականին՝ «Հայաստան» երկրագիտ-հայագիտական տարեգիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։