Արամ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Առաքելյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1954(1954-12-04) (64 տարեկան)
Թբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս
Պաշտոն(ներ)ամբիոնի վարիչ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Արամ Առաքելյան (դեկտեմբերի 4, 1954(1954-12-04), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Առաքելյանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 12-ին։ 1963 թվականին ավարտել է Կիրովականի (ներկայումս՝ Վանաձոր) Պուշկինի անվան դպրոցը։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը և ընդունվել ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին գործուղվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարան։

1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988 թվականին, պաշտպանելով ատենախոսություն, ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1991 թվականին Արամ Առաքելյանը ստացել է պրոֆեսորի կոչում։

1972-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնում որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, այնուհետև՝ բաժնի վարիչ և փոխտնօրեն։

1989-2002 թվականներին եղել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, իսկ 2003 թվականից գլխավորում է ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը[1]։

Արամ Առաքելյանը շուրջ 150 գիտական աշխատությունների հեղինակ է։ Հեղինակել է «Երկխոսական տեղեկատվական համակարգերի օպտիմալացման մեթոդներ», «Տվյալների բազաների ռելյացիոն մոդելներ» մենագրությունները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամ Հմայակի Առաքելյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-01 
  2. ԵՊՀ կենսագրական հանրագիտարան։ Երևան: ԵՊՀ հրատարակչություն։ 2009։ էջ 90։ ISBN 9785808411623