Արամոյի բարբառ
Jump to navigation
Jump to search
Արամոյի բարբառ - հայերենի այսպես կոչված հա ճյուղին պատկանող բարբառ։
Նշվում են հետևյալ հատկանիշները՝ ներկան կազմվում է հա մասնիկով (հäյհäմբրէյմ-համրում եմ). պայթական բաղաձայնների համակարգը ենթարկվում է տեղաշարժ-տեղափոխության (բ→պ, դ→տ, պ→բ, տ→դ և այլն). որոշյալ հայցականը կազմվում է զ նախդիրով. ձայնավորական համակարգով խիստ տարբերվում է գրաբարից. ունի էյր, նէյր, ա՛ք, ա՛ունք և այլ հոգնակիներ. հիմնականում պահպանել է ուղղական, սեռական, բացառական հոլովները։
Խոսվում է Արամո գյուղում, որը գտնվում է հյուսիսային Սիրիայում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 29
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղարիբյան Ա․, Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Երևան, 1958։
- Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։