Jump to content

Արամայիս Բաբլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամայիս Բաբլոյան
Ծնվել էմայիսի 1, 1933(1933-05-01) (91 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980)
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, Շիրակի պետական համալսարան և ՀԱՊՀ

Արամայիս Հարությունի Բաբլոյան (մայիսի 1, 1933(1933-05-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1983):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Բաբլոյանը ծնվել է 1933 թվականի մայիսի 1-ին, Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանում։ 1956-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1969-1988 թվականներին՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի, 1989 թվականից՝ ՀՊՃՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնների վարիչ[1]։ Աշխատանքները վերաբերում են առաձգականության տեսությանը, զույգ և ինտեգրալ մի շարք հավասարումների լուծմաններքին և արտաքին անկյունային կետեր ունեցող բաղադրյալ մարմինների լարվածային վիճակների հարցերի ուսումնասիրությանը։ Ստացել է առաձգականության տեսության եզրային պայմաններով խնդիրների լուծումներ՝ գնդի, էլիպսոիդների, հիպերբոլոիդի, ուղղանկյան համար[2][3][4]։

  • Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրների ժողովածու։ Դիֆերենցիալ հավասարումներ, 2005[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն». nuaca.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 185։
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
  4. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Բաբլոյան, Արամայիս Հարությունի, 1933- (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  5. Սահակյան, Ս Գ (2005). Բաբլոյան, Արամայիս Հարությունի (ed.). Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրների ժողովածու։ Դիֆերենցիալ հավասարումներ. Երևան: Ա. հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Բաբլոյան» հոդվածին։