Արագիլ (ռեստորան)
Տեսակ | մշակութային արժեք և կառույց |
---|---|
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
Վայր | Հաղթանակի զբոսայգի |
Օգտագործվում է | ռեստորան |
Հիմնադրված է | 1957 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
«Արագիլ» ռեստորան, չգործող կիսաքանդ ռեստորանային կառույց Երևանի Հաղթանակի զբոսայգու[2] տարածքում։ Կառուցվել է 1960-ական թվականներին[3] (այլ աղբյուրներում՝ 1957[4]), ռեգիոնալ մոդեռնիզմի ոճով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթունի պատմամշակութային հուշարձանների ցանկում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է սպիտակ քարից։ Այն տեղակայված է Մոնումենտի բարձունքին։ Երբ «Արագիլ» ռեստորանի կառուցումը մոտեցել է ավարտին, պատվիրատու կազմակերպությունն ու ղեկավարները որոշել են փոխել անվանումը և այն կոչել «Մոսկվա»։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը զրուցում է անդրդվելի պատվիրատուների հետ, և միայն կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի միջամտությունից հետո ռեստորանը կրկին ստանում է «Արագիլ» անվանումը։
Բարձունքին կանգնած սպիտակ շինության արևելյան պատի վրա բուսանախշի վրա մեկ ոտքին կանգնած արագիլ է պատկերված, որը քանդակել է քարտաշ և ոսկերիչ վարպետ Հրաչ Ստեփանյանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն
- ↑ «Modern Arch - Հանրագիտարան». armarch.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ռեստորան «Արագիլ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ ««Արագիլ» ռեստորանը Երևանում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/14b |