Jump to content

Արաբական ֆեմինիստական ​​միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական ֆեմինիստական ​​միություն
Միության հիմնադիր Հուդա Շարավին
Տեսակկանանց միություն
Հիմնադրված1944

Արաբական ֆեմինիստական ​​միություն (անգլ.՝ Arab Feminist Union, AFU), կանանց հասարակական կազմակերպություն։

Միությունը կրում է նաև այլ անուններ՝ Համարաբական ֆեմինիստական ​​միություն (անգլ.՝ All-Arab Feminist Union), Արաբական համընդհանուր ֆեմինիստական ​​միություն (անգլ.՝ General Arab Feminist Union) և Արաբ կանանց միություն (անգլ.՝ Arab Women's Union)։ Միությունը արաբական երկրների ֆեմինիստական ​​ասոցիացիաների հովանավոր կազմակերպությունն էր, որը հիմնադրվել է 1945 թվականին[1]։ Դրա նպատակն էր հասնել սոցիալական և քաղաքական գենդերային հավասարության՝ միաժամանակ խթանելով արաբական ազգայնականությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միությունը ստեղծվել է Եգիպտոսի ֆեմինիստական ​​միության (անգլ.՝ Egyptian Feminist Union) կողմից, հիմնադրված 1923 թվականին Հուդա Շաարավիի ղեկավարությամբ, որը եղել է8 արաբական աշխարհում կազմակերպված ֆեմինիստական ​​շարժման մեկնարկային կետը[2]։ Դառնալով Կանանց ընտրական իրավունքի միջազգային միության և Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության անդամ՝ միությունը նպատակ ուներ կազմակերպել կանանց շարժումը արաբական աշխարհում արևմտյան կանանց շարժման օրինակով[3]։

1938-ին Եգիպտոսի ֆեմինիստական ​​միությունը կազմակերպեց Կահիրեում Պաղեստինի պաշտպանության արևելյան կանանց համաժողովը (անգլ.՝ Eastern Women’s Conference for the Defense of Palestine), և Հուդա Շահարավին առաջարկեց առանձին երկրներին ստեղծել ֆեմինիստական միություններ և ձևավորել նրանց գլխավոր կազմակերպությունը, որը կձևավորեր և կներառեր ամբողջ արաբական աշխարհը։ Ի սկզբանե, Արաբ ֆեմինիստական ​​միությունը մեծ մասամբ Պաղեստինի արաբ կանանց ասոցիացիայի մտահղացումն էր (անգլ.՝ Arab Women's Association of Palestine)[4][5]։

1944 թվականի դեկտեմբերի 7-ին Արաբական ֆեմինիստական ​​միությունը գումարեց 1944 թվականի Արաբական ֆեմինիստական ​​համագումարը (անգլ.՝ Arab Feminist Congress) Կահիրեում, որը պաշտոնապես ստեղծեց միությունը[6]։ Միությունը հիմնված էր Եգիպտոսում և ղեկավարվում էր Եգիպտոսի ֆեմինիստական ​​միության կողմից[7]։ Շահարավին դարձավ միության առաջին նախագահը, իսկ նրա գանձապահն ու քարտուղարը նույնպես եգիպտացի էին։ Անդրհորդանանը, Իրաքը, Սիրիան, Պաղեստինը և Լիբանանը խորհրդում ստացել էին երկուական տեղ իրենց ներկայացուցիչների համար[8][9]։

1960-ականներից ի վեր արաբական մի քանի երկրներ դեմ են արտահայտվել ֆեմինիստական ​​կազմակերպություններին։ 1956 թվականին Եգիպտոսի կառավարությունը ստիպեց փակել Եգիպտոսի ֆեմինիստական ​​միությունը։ Արաբական ֆեմինիստական ​​միությունն իր կենտրոնակայանը տեղափոխեց Բեյրութ[10][11]։ Այս իրադարձությունների արդյունքում կազմակերպությունը անկում ապրեց, բայց վերականգնեց իր գործունեությունը 20-րդ դարի վերջին ֆեմինիստական ​​շարժման ինտենսիվ զարգացման շրջանում[12]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weber, C. (2001). Unveiling Scheherazade: Feminist Orientalism in the International Alliance of Women, 1911-1950. Feminist Studies, 27(1), 125-157. doi:10.2307/3178453
  2. Guity Nashat, Judith E. Tucker Women in the Middle East and North Africa: Restoring Women to History. — Indiana University Press, 1999-06-22. — 228 с. — ISBN 978-0-253-21264-1
  3. Margot Badran, miriam cooke Opening the Gates, Second Edition: An Anthology of Arab Feminist Writing. — Indiana University Press, 2004-09-21. — 518 с. — ISBN 978-0-253-21703-5
  4. Rosalie Metro Teaching World History Thematically: Essential Questions and Document-Based Lessons to Connect Past and Present. — Teachers College Press, 2020. — 305 с. — ISBN 978-0-8077-6446-6
  5. Ghada Hashem Talhami Historical Dictionary of Women in the Middle East and North Africa. — Rowman & Littlefield, 2013. — 441 с. — ISBN 978-0-8108-6858-8
  6. Siobhan Lambert-Hurley, Daniel Majchrowicz, Sunil Sharma Three Centuries of Travel Writing by Muslim Women. — Indiana University Press, 2022-08-02. — 533 с. — ISBN 978-0-253-06205-5
  7. Thomas Davies NGOs: A New History of Transnational Civil Society. — Oxford University Press, 2014-01-11. — 314 с. — ISBN 978-0-19-025722-4
  8. Fay Afaf Kanafani Nadia, Captive of Hope: Memoir of an Arab Woman: Memoir of an Arab Woman. — Routledge, 2016-07-01. — 379 с. — ISBN 978-1-315-50224-3
  9. Suad Joseph, Zeina Zaatari Routledge Handbook on Women in the Middle East. — Taylor & Francis, 2022-12-30. — 883 с. — ISBN 978-1-351-67643-4
  10. Ghada Hashem Talhami Historical Dictionary of Women in the Middle East and North Africa. — Rowman & Littlefield, 2013. — 441 с. — ISBN 978-0-8108-6858-8
  11. Philip Mattar Encyclopedia of the Modern Middle East & North Africa: Aaronsohn-Cyril VI. — Macmillan Reference USA, 2004. — 680 с. — ISBN 978-0-02-865772-1
  12. «Arab Feminist Union (AFU)». www.britannica.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.