Կանանց միջազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց միջազգային միություն
Հուշատախտակ կարգախոսով և լոգոյով Ամստերդամում
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
ՀապավումIAW և AIF
Կարգախոս«Քվեարկելու իրավունք»
(լատին․՝ Jus suffragii)
Հիմնադրված1904
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
ՀիմնադիրՔերի Չափման Քաթ
Կայքwomenalliance.org

Կանանց միջազգային միություն (անգլ.՝ International Alliance of Women - IAW, ֆր.՝ Alliance Internationale des Femmes - AIF), Միջազգային հասարակական կազմակերպություն, որն զբաղվում է ամբողջ աշխարհում կանաց իրավունքների պաշտպանության և դրանց ընդլայնման հարցերով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գենդերային հավասսրության զարգացման հարցերին։ IAW հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր կանայք պետք է լիովին և հավասար հիմքերով օգտվեն մարդու իրավունքներից։ Սա այդ ոլորտի ամենավաղեմի, ամենախոշոր և առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1904 թվականին Բեռլինում՝ որպես Կանանց ընտրական իրավունքի միջազգային միություն (IWSA) Մարի Սթրիթի, Միլիսենտ Ֆոսեթի, Քերի Չափման Քաթի, Սյուզան Էնթոնիի և աշխարհի այլ առաջատար ֆեմինիստուհիների կողմից, որոնք պաշտպանում էին Կանանց ընտրական իրավունքը[1]։ IWSA գլխադասային գրասենյակը գտնվել է Լոնդոնում և համարվել է սուֆրաժիստների հայտնի միջազգային կազմակերպություն։ Այդ ժամանակից ի վեր նրա ուշադրությունը տեղափոխվել է դեպի առավել լայն իրավապաշտպան գործունեություն։ Այսօր IAW-ը բաղկացած է աշխարհի ավելի քան 50 կազմակերպություններից, որոնց թիվը մի քանի հարյուր հազար անդամ է և ունի իր ներկայացուցչությունը Ժնևում։

1926 թվականին կազմակերպությունն ամուր կապեր է ունեցել Ազգերի լիգայի հետ։ 1947 թվականից IAW ունեցել է ՄԱԿտնտեսական և սոցիալական խորհրդին առընթեր ընդհանուր խորհրդատվական կարգավիճակ, ինչը հասարակական կազմակերպության համար նախատեսված ՄԱԿ-ի ամենաբարձր կարգավիճակն է (IAW-ը այդ կարգավիճակն ստացած չորրորդ կազմակերպությունն է)։ IAWԵվրոպայի Խորհրդում ունի նաև մասնակցի կարգավիճակ, ներկայացուցիչներ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, ՄԱԿ-ի գրասենյակ Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակ Վիեննայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Հռոմում և Եվրոպայի Խորհրդում՝ Ստրասբուրգում։ Այն ներկայացուցիչներ ունի նաև Արաբական պետությունների լիգայում՝ Կահիրեում և Պարսից ծոցի երկրների խորհրդում՝ Էր Ռիադում և Բրյուսելում Եվրոպական կանանց լոբբիի ազդեցիկ անդամ է։ ՄԱԿ-ում նրա նախագահն ու գլխավոր ներկայացուցիչը Ջոննա Մանգանարան է։ Իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի նրա ներկայիս գլխավոր ներկայացուցիչը Սուն Յանգ Յունը, որը նաև Նյու Յորքում՝ Կանանց կարգավիճակի հասարակական կազմակերպությունների կոմիտեի նախագահն է և IAW ՀԿ-ի խորհրդակցության առաջին փոխնախագահը։ IAW-ի պաշտոնական աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահիմնադիր Մարի Սթրիթ, գերմանացի ֆեմինիստուհի (1855-1928)
Համահիմնադիր և փոխնախագահ Միլիսենտ Ֆոսեթ

Կազմակերպություն ստեղծելու որոշումը սուֆրաժիստները կայացրել են 1902 թվականին Վաշինգտոնում, որոնք հիասթափված էին Կանանց միջազգային խորհրդից (անգլ.՝ International Council of Women - ICW), որը հրաժարվել էր աջակցել կանանց ընտրական իրավունքները պաշտպանելու նախաձեռնությունը[2]։ Կազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է 1904 թվականին Բեռլինում կայացած երկրորդ համաժողովի ընթացքում որպես Կնոջ ընտրական իրավունքի միջազգային միություն (անգլ.՝ International Woman Suffrage Alliance - IWSA), գլխամասային գրասենյակը Լոնդոնում[3]։ Հիմնադիրներին էին Քերի Չափման Քաթը, Միլիսենտ Ֆոսեթը, Հելեն Լանգեն, Սյուզան Բ․ Էնթոնին, Անիտա Աուգսպուրգը, Ռեյչել Ֆոսթեր Էյվերին և Քեյթե Շիրմախերը։

Հետագա համաժողովներն անկացվեցին Կոպենհագենում (1906), Ամստերդամում (1908), Լոնդոնում (1909), Ստոկհոլմում (հունիս 1911) և Բուդապեշտում (1913)[4]։ Կանանց ընտրական իրավունքի ֆրանսիական միությունը (անգլ.՝ French Union for Women's Suffrage - UFSF), որը հիմնվել էր 1909 թվականի փետրվարին, 1909 թվականի ապրիլին Լոնդոնում կայացած IWSA համաժողովի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ընտրական իրավունքի ֆրանսիական շարժման ներկայացուցիչ[5]։ IWSA նաև սկսել է թողարկել իր սեփական Jus Suffragii ամսագիրը։ Սուֆրաժիստուհիների ռազմատենչությանը և Էմելին Պանկհյորսթի ոճին ընդդիմացող Միլիսենտ Ֆոսեթի ազդեցությամբ էր, որ 1906 թվականին Կոպենհագենում կայացած նրանց համաժողովի ժամանակ IWSA-ն սկզբում հրաժարվել է Կանանց սոցիալ-քաղաքական միության (WSPU) անդամությունից[4]։

1920-ական թվականների ավարտին կազմակերպությունը փոխել է իր անվանումը և կոչվել Կանաց ընտրական իրավունքի և հավասար քաղաքացիության միջազգային միություն, իսկ 1946 թվականին այս անվանումը փոխվել է ներկայիս՝ Կանանց միջազգային միություն անվան[6][7]։ Առաջին փորձնական ժողովը ղեկավարել են Քերի Չափման Քաթը (նախագահ), Անիտա Աուգսպուրգը (առաջին փոխնախագահ), Դոնովան Բոլդեն (երկրորդ փոխնախագահ) և Ռեյչել Ֆոսթեր Էյվերին (քարտուղար)։

Իր նախագահության ընթացքում Քերի Չափման Քեթը ԱՄՆ-ում հիմնադրել է նաև Կին-ընտրողների լիգա (անգլ.՝ League of Women Voters - LWV)։

Կանանց իրավունքները և ընտրելու իրավունքը ներկայացնելու համար կազմակերպությունն օգտագործում է դեղին գույնը[8]։

Համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1902 Վաշինգտոն
  2. 1904 Բեռլին
  3. 1906 Կոպենհագեն
  4. 1908 Ամստերդամ
  5. 1909 Լոնդոն
  6. 1911 Ստոկհոլմ
  7. 1913 Բուդապեշտ
  8. 1920 Ժնև
  9. 1923 Հռոմ
  10. 1926 Փարիզ
  11. 1929 Բեռլին
  12. 1935 Ստամբուլ
  13. 1939 Կոպենհագեն
  14. 1946 Ինտերլակեն
  15. 1949 Ամստերդամ
  16. 1952 Նեապոլ
  17. 1955 Կոլոմբո (Ցեյլոն)
  18. 1958 Աթենք
  19. 1961 Դուբլին
  20. 1967 Անգլիա
  21. 1970 Քյոնիդսթեին (Արևելյան Գերմանիա)
  22. 1973 Նյու Դելի

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային համագումարն անցկացվում է տարեկան երեք անգամ անդամ կազմակերպության ստեղծման երկրում, որի ժամանակ անցկացվում են Գործադիր խորհրդի ընտրություններ։ Միավորված ազգերի կազմակերպությանը առընթեր ներկայիս նախագահն ու գլխավոր ներկայացուցիչը Ջոաննա Մանգանարան է։ Գործադիր խորհրդում ընդգրկված են նաև գլխավոր քարտուղարը, գանձապահը և մինչև 20 այլ անդամներ, այդ թվում՝ երկու գործադիր փոխնախագահներ, ինչպես նաև Եվրոպայի, Արաբական երկրների, Պարսից ծոցի արաբական պետությունների և Հարավային Ասիայի հարցերով փոխնախագահներ։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IAW-ի առաջին նախագահ Քերի Չափման Քաթ
  1. Քարրի Չափման Քաթ (Carrie Chapman Catt) (ԱՄՆ) 1904–1923
  2. Մարջերի Կորբետ Էշբի (Margery Corbett Ashby) (Մեծ Բրիտանիա) 1923–1946
  3. Հաննա Ռիդ (Hanna Rydh) (Շվեդիա) 1946–1952
  4. Էսթեր Գարֆֆ (Ester Graff) (Դանիա) 1952–1958
  5. Էզլին Դերանիյագալա (Ezlynn Deraniyagala) (Շրի Լանկա) 1958–1964
  6. Բեգում Անվեր Ահմեդ (Begum Anwar Ahmed) (Պակիստան) 1964–1970
  7. Էդիտ Անրեպ (Edith Anrep) (Շվեդիա) 1970–1973
  8. Իռեն Լիպկովսկի (Irène de Lipkowski) (Ֆրանսիա) 1973–1979
  9. Օլիվ Բլումեր (Olive Bloomer) (Մեծ Բրիտանիա) 1979–1989
  10. Էլիս Յոտոպոուլոս Մարանգոպոուլոս (Alice Yotopoulos-Marangopoulos) (Հունաստան) 1989–1996
  11. Պատրիսիա Ջիլես (Patricia Giles) (Ավստրալիա) 1996–2004
  12. Ռոզի Վեյս (Rosy Weiss) (Ավստրիա) 2004–2010
  13. Լիդա Վերսթեգեն (Lyda Verstegen) (Նիդերլանդներ) 2010–2013
  14. Ջոանա Մանգանարա (Joanna Manganara) (Հունաստան) 2013–2020
  15. Շերիլ Հեյլս (Cheryl Hayles) (Կանադա) 2020-2021
  16. Մարիոն Բյոքեր (Marion Böker) (Գերմանիա) 2021-2022
  17. Էլիսոն Բրաուն (Alison Brown) (ԱՄՆ) 2022-

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաճյուղեր (լիարժեք անդամներ) Կապակցված անդամներ
  • Ֆրանսիա Հարավային Եվրոպական կանանց ասոցիացիա (Association des femmes de l’Europe Méridionale)
  • Հնդկաստան Համայն Հնդկաստանի կանանց համաժողով (All India Women’s Conference)
  • Պակիստան Պակիստանի կանանց ասոցիացիա (All Pakistan Women’s Association)
  • Շվեյցարիա Կանանց իրավունքների շվեյցարական ասոցիացիա (Association Suisse pour les Droits de la Femme)
  • Բանգլադեշ Բանգլադեշի կանանց ասոցիացիա (Bangladesh Mahila Samity)
  • Ֆրանսիա CILAF-LFDF
  • Տրինիդադ և Տոբագո Սոցիալական աշխատողների կոմիտե (Coterie of Social Workers)
  • Հնդկաստան Հնդկաստանի կանանց ասոցիացիա (Country Women’s Association of India)
  • Դանիա Դանիացի կանանց միություն (Danish Women’s Society)
  • Գերմանիա Գերմանիայի կանանց շրջանակ (Deutscher Frauenring)
  • Գերմանիա Գերմանիայի կանանց քաղաքացիական ասոցիացիա (German Association of Female Citizens)
  • Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասոյի կանանց ֆեդերացիա (Fédération des Femmes Burkinabe)
  • Գերմանիա Կանանց դաշինք հանուն խաղաղության (Frauen Netzwerk für Frieden)
  • Շվեդիա Ֆրեդիկա Բրեմերի ասոցիացիա (Frederika Bremer Förbundet)
  • Եգիպտոս Հոդա Չավարի ասոցիացիա (Hoda Chawari Association)
  • Իսրայել Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն (Israel Federation of the Women’s International Zionist Organization)
  • Իսլանդիա Կանանց իրավունքների իսլանդական հասարակություն (Kvenréttindafélag Íslands)
  • Ճապոնիա Ճապոնիայի կին-ընտրողների լիգա (League of Women Voters of Japan)
  • Հունաստան Կանանց իրավունքների հունական լիգա (Ligue Hellénique pour le Droits des Femmes)
  • Լիտվա Լիտվայի կանանց հասարակություն (Lithuanian Women’s Society)
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լյուսի Սթոունի լիգա (Lucy Stone League)
  • Մավրիկիոս Մավրիկիայի կանանց դաշինք (Mauritius Alliance of Women)
  • Նիդերլանդներ Կանանց շահերի պաշտպանության նիդերլանդյան ասոցիացիա (Nederlandse Vereniging voor Vrouwenbelangen)
  • Նորվեգիա Կանանց իրավունքների նորվեգական ասոցիացիա (Norwegian Association for Women’s Rights)
  • Կիպրոսի Հանրապետություն Հավասար իրավունքներ և հավասար պարտականությունների կիպրական շարժում (Pancyprian Movement Equal Rights & Equal Responsibilities)
  • Շրի Լանկա Շրի Լանկայի կանանց կոնֆերանս (Sri Lanka Women’s Conference)
  • Քուվեյթ Քուվեյթի կանանց ասոցիացիաների միություն (Union of Kuwaiti Women’s Associations)
  • Ֆինլանդիա Ֆինլանդիայի կանանց ասոցիացիաների միություն (Unioni Naisasialiito Suomessa Ry)
  • Ավստրալիա Կանանց ընտրական լոբբի (Women’s Electoral Lobby)
  • Զամբիա Զամբիայի կանանց դաշինք (Zambia Alliance of Women)
  • Սերբիա Սերբիայի կանանց դաշինք (Alliance of Women of Serbia)
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի աղջիկների և կանանց լիարժեք զարգացման սոցիալական շարժում (Action Sociale pour le Développement Intégral de la fille et de la femme congolaise)
  • Մալի Ընտանեկան պլանավորման և կանանց վիճակի բարելավման ասոցիացիա (Association pour le Planning Familial et l’Epanouissement de la Femme)
  • Ավստրիա Կանանց ինքնավար կենտրոն (Autonomes FRAUENzentrum)
  • Կամերուն Բալիի կանանց ֆերմերային խմբերի միություն (Bali Women’s Union of Farming Groups)
  • Խորվաթիա IWAD խորվաթական կանանց դաշինք (Croatian Alliance of Women IWAD)
  • Եգիպտոս Տեղական համայնքների զարգացման եգիպտական հասարակություն (Egyptian Society for the Development of Local Communities)
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Խաղաղության և զարգացման կանանց դաշնություն (Fédération de Femmes pour la Paix et le Développement)
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Գյուղի կանայք ընդդեմ բռնության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (Femmes rurales contre la violence et les maladies sexuellement transmissibles)
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ասիայի կանանց համար հիմնադրամ (Fund for Women in Asia)
  • Միացյալ Թագավորություն Ջոզեֆինա Բատլերի միություն (Josephine Butler Society)
  • Տոգո Աղավնի (La Colombe)
  • Ավստրալիա Վիկտորիայի կին-ընտրողների լիգա (League of Women Voters of Victoria)
  • Ֆիլիպիններ Բալիկատանի կանանց Մետրոյի Մանիլա խորհուրդ (Metro Manila Council of Women Balikatan)
  • Հարավաֆրիկյան Հանրապետություն Մմաբատոյի կանանց զարգացման հիմնադրամ (Mmabatho Foundation Women’s Development)
  • Նիգերիա ONG-SAPHTA

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rupp, Leila J. (2011), «Transnational Women's Movements», European History Online, Mainz: Institute of European History
  • Archives of International Alliance of Women(չաշխատող հղում) are held at The Women's Library at the Library of the London School of Economics
  • International Alliance of Women Records 1906-2009 Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Finding Aid, Sophia Smith Collection, Smith College

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Woman Suffrage News (Centenary edition).
  2. Liddington, 1989, էջ 37
  3. Liddington, 1989, էջ 56
  4. 4,0 4,1 Liddington, 1989, էջ 63
  5. Hause, 2002
  6. International Alliance of Women.
  7. Boles, Hoeveler, 2004, էջ 21
  8. Lumsden, 1997, էջ 162

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց միջազգային միություն» հոդվածին։