Ատլանտյան ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Atlanterhavsveien.jpg

Ատլանտյան ճանապարհ (Atlantic Road), յուրօրինակ կառուցվածքով երկշերտ խճուղու հատված է Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ նահանգապետությունում:

Հանդիսանում է ազգային տուրիստական № 64 (Բյուդ-Կորվոգ) 36 կիլոմետրանոց ճանապարհի մի մասը և միացնում է Մոլդե և Կրիստիանսունդ բնակավայրերի (առաջինից մինչ խճուղի 47 կմ է, երկրորդից՝ 30 կմ) միջև Ատլանտյան օվկիանոսի ոչ մեծ կղզիները: Մուտքը վճարովի է:

The Guardian թերթի 2006 թվականի տարբերակով ունի «2005 թվականի Նորվեգիայի դարի կառույց» և «Երկրի լավագույն տուրիստական ճանապարհ» տիտղոսները:

Ատլանտյան ճանապարհի շինարարությունն սկսվել է 1983 թվականի օգոստոսին և ավարտվել է 1989 թվականին, երբ այն բացեցին մեքենաների շարժի համար:

Atlanterhavsvegen 3.jpg

8.27 կմ տարածությւոնը խճուղին անցնում է 891 մետր ընդհանուր երկարությամբ յոթ կամուրջների վրայով: Ամենաբարձր կամուրջը՝ Storseisundet-ը, 23 մետր բարձրացված է ջրից հատուկ նրա տակով նավերի անցնելու հնարավորության համար: Ժողովրդի մեջ «հարբած» կոչված այդ կամուրջը՝ որոշակի անկյունով դիտելիս, հիշեցնում է ուղիղ դեպի երկինք պոկվող «ամերիկյան բլուրներ»:

Մոլդե լեռան համայնապատկերն իրենից ներկայացնում է 222 ձյունածածկ լեռնագագաթներ:

ճանապարհորդների համար ճանապարհին ստեղծված են մեքենաների կայանատեղերով և տուրիստական տեղեկատվության վահանակներով չորս ապակեպատ համայնապատկերային դիտահարթակներ: Դիտահարթակներից կարելի է լուսանկարել, դիտել գեղատեսիլ շրջակայքը (երբեմն ջրում կարելի է տեսնել նույնիսկ կետերի) և սարքավորված կամրջի տախտակամածից ձուկ որսալ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]