Ատամանի տուն (Նովոչերկասկ)
Տեսակ | տեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Վայր | Նովոչերկասկ |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Հիմնադրված է | 1907 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ատամանի տուն (ռուս.՝ Дом атамана), մշակութային ժառանգության օբյեկտ և XX դարի սկզբի ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է հետևյալ հասցեով` Մոսկովյան փողոց, տուն 49[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը կառուցվել է 1907 թվականին։ 1915 թվականի տեղեկատու փաստաթղթերում այդ շենքը նշվում է որպես «Ատամանի տուն»։ Թեև Ատամանների պալատը քաղաքում պաշտոնական նստավայր էր, որտեղ ատամաններն անցկացնում էին շատ ժամանակ, սակայն անհրաժեշտ էր նաև շենք` անձնական կարիքների համար։ Նման կառույց էր Մոսկովյան փողոց, 49 հասցեի ատամանի տունը։
Տունը կառուցվել է մոդեռն ոճով։ Նախագծի հեղինակը ճակատը ձևավորելու համար օգտագործել է նախշային ներդրումներ և եզրակալումներ։ Շքամուտքը շեղված է կենտրոնական առանցքից։ Այն ներկայացված է կոպտատաշ քարից կառուցված պատուհանով կամարի տեսքով, կողքերին նուրբ բուսական հյուսվածքի տեսքով զարդանախշ է։ Շքամուտքն ավարտվում է ատտիկոս ունեցող լայն քիվով։ Տան ձախ և աջ կողմերում տարբեր քանակությամբ պատուհաններ են, որոնք զարդարված են հյուսված նախշերով։ Տունը զարդարում է երկաթե ծածկը, իսկ դարպասները ատամանի տունը բաժանում են Կիրյունինի տնից։
Տան շինարարության ժամանակ տարածքում ստեղծվել է տարբեր ոճի երկու դարպաս։ Առաջին դեպքում օգտագործվել են հորիզոնական և ուղղահայաց գծեր, երկրորդ դեպքում կիրառվել են կորագիծ ուրվագծեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1940-ական թվականներին, այդ տանը գտնվում էր Նովոչերկասկի կայազորի պետի բնակարանը[2]։ Այդ տանն ապրել են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոսներ Եպիֆան Կոֆտյուխը և Ստեպան Վոստրեցովը։
1992 թվականից տունը համարվում է ճարտարապետական հուշարձան ու մշակութային ժառանգության օբյեկտ և պաշտպանվում է օրենքով[3]։
XXI դարում այդ շենքում գործում է մանկապարտեզ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
- ↑ 2,0 2,1 2,2 Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.93-94
- ↑ «Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.