Հանդիսավոր արարողությունների պալատ (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդիսավոր արարողությունների պալատ
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճբարոկկո, Վերածնունդ և կլասիցիզմ
Հիմնադրված է1880
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հանդիսավոր արարողությունների պալատ (ռուս.՝ Дворец торжественных обрядов, մինչև 1964 թվականը` Երջանկություն տուն, ռուս.՝ Дом счастья), երկհարկանի առանձնատուն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Հասցեն` Մոսկովսկայա փողոց, 47։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տախտակ շենքի պատին

Այս մասնավոր առանձնատունը կառուցվել է XIX դարի երրորդ քառորդում և պատկանել է վաճառական Կիրյունինին։ Շենքի ճակատը զարդարված է բազմաթիվ ծեփվածքներով։ Շենքի գեղարվեստական նկարագիրը ստեղծում են բարոկկոյի, Վերածննդի, կլասիցիզմի և մավրիտանյան ճարտարապետության տարրերը։ Կենտրոնական մուտքի ձախ կողմում դարպասի կամարն է, որի վերևում տեղադրված է երկու առյուծ։ Վարկած կա, որ նախկինում շենքում գործել է հասարակաց տուն։ Այս վարկածն իր «Նովոչերկասկ» պատմվածքում հաստատում է Նովոչերկասկում ծնված խորհրդային գրող Գենադի Սեմենիխինը։ Հենց այդ պատճառով էլ, ըստ ամենայնի, դարպասի երկու կողմերում գտնվում են ֆալլուսապաշտական արվեստի տարրեր` երկու անվազատիչներ։ Նախկինում այստեղ ժամանող սպաները դրանց էին կապում իրենց ձիերը[2]։

Շենքը բավականաչափ լավ է պահպանվել։ Ճակատի մասնակի վերակառուցումն իրականացվել է 1990 թվականին։ Թեև փաստաթղթերում «Երջանկության տուն» անվանումը դադարել են նշելուց 1964 թվականից, այն շարունակում էր օգտագործվել մինչև շենքի վերակառուցումը։ Այժմ շենքում գործում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ-ը)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья — Ростов-на-Дону, ГинГо, 1996
  3. Дворец торжественных обрядов, ЗАГС Новочеркасска