Ավտոգենմաշ գործարան (Վանաձոր)
Արտաքին տեսք
«Ավտոգենմաշ» գործարան խորհրդային շրջանի արդյունաբերության ձեռնարկություն Հայաստանի Լոռու մարզկենտրոն Վանաձորում։
Հիմնադրվել է 1916 թվականին՝ Ղարաքիլիսայում (հետագայում՝ Կիրովական, այժմ՝ Վանաձոր) գործող գումակի արհեստանոցի բազայի վրա ստեղծված մեխանիկական գործարանի (հիմնադրվել էր 1946 թվականին) վերակառուցմամբ (1966)։
Արտադրել է զոդման սարքեր և մեքենաներ։ 1968 թվականից սկսել է սերիական արտադրությունր։ Կոոպերացված է եղել Վորոնեժի «Ավտոգենմաշ» գործարանի հետ։ Ունեցել է 4 արտադրամաս։ Արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում։ Գործարանի մի քանի ատադրատեսակներ ունեցել են որակի պետական նշան։
Գիտատեխնիկական կապեր է ունեցել ԽՍՀՄ «Ավտոգենմաշ»-ի, Օդեսայի, Վոբոնեժի և Օմսկի ԳՀԻ-ների հետ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 466)։ ![]() |