Ավստրիայի լճերի ցանկ
Սա Ավստրիայի լճերի ցանկ է։







| Անվանում | Բնագիր անուն | Վարչատարածք | Տարածք (կմ²) | խորություն (մ) |
|---|---|---|---|---|
| Ախենզե | Achensee | Տիրոլ | 7,0 | 133 |
| Աֆրիցեր-Զե | Afritzer See | Կարինտիյա | 0,4 | 22 |
| Ալմզե | Almsee | Վերին Ավստրիա | 0,8 | 5 |
| Ալտաուսզե | Altausseer See | Շտիրիա | 2,1 | 53 |
| Հին Դունայ | Alte Donau | Վիեննա | 1,6 | 6,8 |
| Ատտերզե | Attersee | Վերին Ավստրիա | 45,9 | 171 |
| Բոդենյան լիճ | Bodensee | Ֆորարլբերգ | 538,5 | 254 |
| Էրլաուֆզե | Erlaufsee | Ստորին Ավստրիա, Շտիրիա | 0,58 | 38 |
| Ֆակեր-Զե | Faaker See | Կարինտիյա | 2,2 | 30 |
| Ֆուշլեզե | Fuschlsee | Զալցբուրգ | 2,6 | 66 |
| Գլայնկերզե | Gleinkersee | Վերին Ավստրիա | 0,13 | 24,5 |
| Գրաբենզե | Grabensee | Զալցբուրգ | 1,3 | 13 |
| Գրունդիլզե | Grundlsee | Շտիրիյա | 4,0 | 64 |
| Խալլշտետտեր-զե | Hallstätter See | Վերին Ավստրիա | 8,2 | 125 |
| Խայտերվանգեր-զե | Heiterwanger See | Տիրոլ | 1,3 | 50 |
| Խերատինգեր-Զե | Heratinger See | Վերին Ավստրիա | 0,25 | 3,3 |
| Խյոլլերերզե | Höllerersee | Վերին Ավստրիա | 0,2 | 20 |
| Իրրզե | Irrsee | Վերին Ավստրիա | 3,5 | 32 |
| Կոյչանխեր-Զե | Keutschacher See | Կարինտիյա | 2,7 | 15 |
| Կլոպայներ-Զե | Klopeiner See | Կարինտիյա | 1,1 | 48 |
| Լանգեր-Լակե | Lange Lacke | Բուրգենլանդ | 1,6 | 1 |
| Լունցեր-Զե | Lunzer See | Ստորին Ավստրիա | 0,6 | 34 |
| Մատտզե | Mattsee | Զալցբուրգ | 3,5 | 40 |
| Միլլշտետտեր-Զե | Millstätter See | Կարինտիյա | 13,4 | 140 |
| Մոնձե | Mondsee | Վերին Ավստրիա | 13,8 | 68 |
| Նոյֆելդեր-Զե | Neufelder See | Բուրգանլանդ | 0,6 | 23 |
| Նոյզիդլեր-Զե | Neusiedler See | Բուրգենլանդ | 156,9 | 2 |
| Օբերտրումեր-զե | Obertrumer See | Զալցբուրգ | 4,7 | 35 |
| Էդենզե | Ödensee | Շտիրիա | 0,2 | 19 |
| Էդձե, Մեծ և Փոքր | Ödsee, Großer und Kleiner | Վերին Ավստրիա | 0,2 и 0,03 | 22 и 14 |
| Օֆֆենզե | Offensee | Վերին Ավստրիա | 0,55 | 38 |
| Օսսիախեր-Զե | Ossiacher See | Կարինտիյա | 10,4 | 52 |
| Պլանզե | Plansee | Տիրոլ | 2,7 | 70 |
| Տուրրախյան լիճ | Turracher See | Կարինտիյա, Շտիրիա | 0,194 | 33 |
| Տոպլիցզե | Toplitzsee | Շտիրիա | 0,5 | 103 |
| Տրաունզե | Traunsee | Վերին Ավստրիա | 24,5 | 191 |
| Ուրիզե | Urisee | Տիրոլ | 0,0576 | 38 |
| Գոզաուզե | Vorderer Gosausee | Վերին Ավստրիա | 0,6 | 82 |
| Վալլերսե | Wallersee | Զալցբուրգ | 5,8 | 23 |
| Վայսենզե | Weissensee | Կարինտիա | 6,4 | 97 |
| Վիներվալձե | Wienerwaldsee | Ստորին Ավստրիա | 0,32 | |
| Վոլֆգանզե | Wolfgangsee | Զալցբուրգ, Վերին Ավստրիա | 12,9 | 114 |
| Վյորտեր-Զե | Wörthersee | Կարինտիա | 19,4 | 85,2 |
| Ցելլեր-Զե | Zeller See | Զալցբուրգ | 4,4 | 68 |
| Ցիկկզե | Zicksee | Բուրգենլանդ | 1,2 | 1,6 |







Ախենզե (նաև Ախեն[1]) — սա ամենամեծ և ամենակենդանաշատ լիճն է ալպիական լճերից և գտնվում է Ավստրիայում, Տիրոլ բնակավայրում։ Այն շրջապատված է լեռների կտրուկ զառիթափներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 2000 մ։ Այս լճի երկարությունը հասնում է 8 կմ, լայնությունը 1 - 2 կմ է, իսկ խորությունը հասնում է 133 կմ։ Լիճը առանձնանում է իր վառ կապույտ գույնով, իսկ ջուրը համարվում է խմելի, պարզ, զուլալ է մոտ տասը մետր ջրային տարածք։ Ջրի ջերմաստիճանը երբեմն գերազանցում է 20 °C -ն։ Իր մեծ չափերի և հաճախակի քամիների առկայության շնորհիվ լիճը հարմար է սահելու և վինդսյորֆինգով (առագաստանավակով ջրային սպորտաձև) զբաղվելու համար։
Ալմզե (գերմ.՝ Almsee) — լիճ, որը գտնվում է Վերին Ավստրիայում, Ալպերում, լեռնային զանգվածի հյուսիսային վերջավորությունում Տոտես-Գեբիրգե[de]: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 589 մետր բարձրության վրա, Գրյունաուից 14 կմ հարավ։ Լճից դուրս է հոսում Ալմ[de] գետը, որը պատկանում է Դունայավազանին։ Ջրի մակարդակը հասնում է 2,1 կմ³, մակերեսը — 0,85 կմ², իսկ ամենաշատ խորությունը — 5 մ։ Ջրի ցածր ջերմաստիճանի պատճառով լճում լողանալը սահմանափակված է։ Այնուամենայնիվ, հարակից տարածքը օգտագործվում է արշավների համար։ Ձմռանը Ալզմեն ամբողջովին սառցակալում է և դառնում է չմշկավազքի հիանալի սառցադաշտ։ Բոդենսե լիճ (գերմ.՝ Bodensee; հնում. Կոնստանցիայի լիճ[2]) — լիճը գտնվում է Ալպերի լեռնանցքւմ, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին։ Այս լճի մասին խոսելիս ինկատի են ունենում երեք ջրային տարածքներ՝ Վերին լիճ (գերմ.՝ Obersee), Ստորին լիճ (Untersee) և Ռեյն (Seerhein), որը կապում է այս ջրամբարները։ Լիճը գտնվում է հնագույն սառցադաշտային հովտում, 395 մ բարձրության վրա և ունի 536 կմ² մակերես, 63 կմ երկարություն, 254մ խորություն։ Հյուսիս-արևմտյան մասում այն բաժանվում է երեք մեկուսացված տարածքների։ Լճի ափերը լեռնոտ են, իսկ հարավ արևելում ժայռեր են։ Ծովի մակարդակից լճի բարձրությունը 395մ է։ Լճի կողով հոսում է Ռեյն գետը, լիճը սառցակալում է միայն շատ սաստիկ ձմռանը։ Լիճը նավարկելի է, գործում է լաստանավային ծառայություն։ Լճի ափերին են տեղակայված գերմանական քաղաքներ Կոնստանցը, Ֆրիդրիխսխավան, Լինդաուն, ավստրիական քաղաք Բրեգենցը, իսկ Ռայխենհաու կղզին հայտնի է Համաշխարհային ժառանգության հուշարձանով։
Միլլշտատեր-Զե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճ Ավստրիայում Ջրի ընդհանուր մակարդակը՝ 1,205 կմ³, մակերեսը 285 կմ²։ Գտնվում է Կարինտիում։ Զբաղեցնում է շուրջ 19 կմ² տարածություն։ Ամենախոր հատվածը 142 մետր է։ Համարվում է տարածքի մեծագույն լճերից մեկը։ Միջին խորությունը՝ 89 մ, երկարությունր՝ 12կմ, ծովի մակարդակից բարձր է 588 մ։ Ափամերձ քաղաքներն են՝ Մալլշտատ-ամ-Զե, Զաբոդեն-ամ-Միլլշտետտեր-Զե, Ռադենտայն։ Լիճը համարվում է տուրիստական հայտնի վայր։ Գործում են տուրիստական կազմակերպություններ և հանգստի գոտիներ։ Ջրի ջերմաստիճանը ամռան ամիսներին կարող է հասնել մինչև 25 °C (+77 °F):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաղապար:Карта
- ↑ «Բոդենսե լիճ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի բոլոր լճերի նկարագրերը Արխիվացված 2008-12-08 Wayback Machine
- Портал Зальцкаммергут на немецкой википедии
- Официальный путеводитель Австрийского представительства по туризму
- Столкновение над Боденским озером 1 июля 2002 года
- Озёра Швейцарии
- Майнау — «Цветочный остров» на озере
- Клиника Фридрихсхафен