Ավստրալիական ծովառյուծ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավստրալիական ծովառյուծ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Neophoca cinerea
Péron, 1816
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ավստրալիական ծովառյուծ (լատ.՝ Neophoca cinerea) կամ սպիտակագլխավոր ծովառյուծ։ Ականջավոր փոկերի ընտանիքի խոշոր ներկայացուցիչ է, որը բնակվում է Ավստրալիայի հարավային և արևմտյան ափին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիական ծովառյուծի արուները ունեն 2.5 մ երկարություն և կշռում են մոտ 300 կգ։ Էգերը ավելի փոքր են և նրանց չափսերը միայն 1.8 մ և 100 կգ։ Երկու սեռերն էլ շատ են տարբերվում միմյանցից։ Արուները մուգ շագանակագույն են իսկ, էգերի մորթիները արծաթա-կապտագույն են կամ բաց-շագանակագույն։ Իսկ մարմնի ներքին հատվածը ավելի բաց է, քան վերևինը։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ կենդանիների խմբերը հանդիպում են Ավստրալիայի արևմտյան և հարավային ափերին։ Նրանք հաճախ բնակվում են ափամերձ անմարդաբնակ կղզիներում։ Ավստրալիական ծովառյուծները գրեթե չեն թողնում իրենց բնակավայրերը և մնում են իրենց խմբերի մոտակայքում աբգամ ամուսնական շրջանից հետո։ Նրանց ամենամեծ հեռացումը հասնում է 300կմ։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենց վարքով ավստրալիական ծովառյուծները չեն տարբերվում ականջավոր փոկերի այլ տեսակներից։ Արուները հասնում են ծովափին էգերի առջև և միմյանց հետ ուժեղ պայքարում մրցակցում են լավագույն տարածքների համար։ Ավստրալիական ծովառյուծները բավականին ագրեսիվ են որը բացի նրանցից կարելի նկատել հարավային ծովառյուծի մոտ։
Ի տարբերություն ավստրալիական ափամերձ փոկերի, ծովառյուծները հազվագյուտ տեսակ են։ Նրանց ընդհանուր քանակը մոտ 12000 տեսակ է։
|