Ավետիք Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հայ | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1983 (41 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Արարատ (Երևան) | |||||||||||||||||||||||||||||
Համար | 21 | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ավետիս (Ավետիք) Կիրակոսյան (հունիսի 21, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]18 տարեկան հասակում դարձել է «Փյունիկ» ակումբի խաղացող, սակայն մեծ մրցակցության պատճառով խաղերին չի մասնակցել։ Առաջին և միակ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։ Հաջորդ տարի տեղափոխել են երիտասարդական թիմ, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում։ Մասնակցելով 20 խաղի՝ մրցաշրջանի կեսից տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբ։ Մրցաշրջանի ավարտին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է մասնակցել առաջնությանը։ Նոր մրցաշրջանում Կիրակոսյանը տեղափոխվել է «Կոտայք» ակումբ, իսկ 2006 թվականի սկզբին ստիպված է եղել փնտրել նոր ակումբ, քանի որ «Կոտայքը» դադարեցրել է իր գոյությունը։
2 տարի անց՝ 2008 թվականին, Կիրակոսյանը պայմանագիր է կնքել Երևանի «Ուլիս» ակումբի հետ։ Մեկ տարի անց ակումբի կազմում դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս» ակումբ, որը մասնակցել է Պրեմիեր լիգային։ «Իմպուլսի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Կիրակոսյանը խաղացել է լիարժեք, և եղել է թիմի ավագ, սակայն հաջորդ տարի դրությունը արմատապես փոխվել է։ Կիրակոսյանը մասնակցել է ընդամենը 3 խաղի։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կիրակոսյանը վերադարձել է «Ուլիս»[1]՝ ակումբի հետ կնքելով մեկուկես տարվա պայմանագիր[2]։ Սակայն մրցաշրջանի երկրորդ կեսում Կիրակոսյանը ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել և տարվա ավարտին հեռացել է ակումբից։
2012 թվականի հունվարին նա ցանկանում էր տեղափոխվել «Գանձասար»[3], սակայն ակումբը նրան չի ընտրում։ Մարտին Կիրակոսյանը պայմանագիր է կնքում մայրաքաղաքի «Արարատ» ակումբի հետ[4]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 27-ի տվյալներ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Փյունիկ | 2001 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Փյունիկ-2 | 2002 | 20 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 3 |
Ընդհանուր | 20 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 3 | |
Զվարթնոց-ԱԱԼ | 2002 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Կոտայք-2003 | 2003 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 |
Ընդհանուր | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 | |
Կոտայք | 2003 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
2004 | 28 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 32 | 0 | |
Ընդհանուր | 43 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
Ուլիս | 2008 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
2009 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 0 | |
Ընդհանուր | 23 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 24 | 0 | |
Իմպուլս | 2010 | 27 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 29 | 0 |
2011 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 30 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
Ուլիս | 2011 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Արարատ | 2012/13 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
Ընդհանուր | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 140 | 4 | 9 | 0 | 0 | 0 | 149 | 4 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Аветик Киракосян перешел в «Улисс»» (անգլերեն). Newsinfo.am. 17.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
- ↑ «Состав «Улисса» пополнился Зеку и Аветиком Киракосяном» (անգլերեն). Armfootball.com. 17.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
- ↑ «АРМЯНСКИЕ КЛУБЫ ГОТОВЯТСЯ К НОВОМУ СЕЗОНУ» (անգլերեն). Mirtv.ru. 26.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
- ↑ «Экс-полузащитник «Улисса» перешел в «Арарат»» (անգլերեն). Armfootball.com. 24.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.