Ավետարան (4829)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետարան
Տեսակձեռագիր
ԳրիչՀայրապետ աբեղա Թումա Մինասենց
ԾաղկողԹումա Մինասենց
ՍտացողԹումա Գավաշեցի վաճառական, Ծերուն աբեղա (եղբայր)
Տարեթիվ1444 թվական
ՎայրԱղթամար
Թերթեր304
Նյութթուղթ
Չափս27,5X17,5
Լայնություն17,5 սանտիմետր
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող23
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 4, ուղղագիծ երկաթագիր, Յայսավուրք
Մանրանկարչությունկիսախորան և լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 4, ուղղագիծ երկաթագիր, Յայսավուրք
Լեզուհայերեն
ԺողովածուՄատենադարան

Ավետարան (4829), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4829 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1444 թվականին Հայրապետ աբեղա Թումա Մինասենց գրիչի կողմից Աղթամարում։ Ծաղկողը և կազմողը եղել է Թումա Մինասենցը։ Ստացողը եղել է Թումա Գավաշեցի վաճառականը, Ծերուն աբեղան (եղբայր)։ Գրված է թղթի վրա, որը ունի 27,5X17,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 304 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի տերունական 8, նկար ստացողների 1, ավետարանիչ 4, կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կարմիր կտավ։ Հիշատակարաններ գրչի և ծաղկողի՝ ՝ 10ա, 87ա, 139բ, 228բ, 295ա, հետագայի՝ 303ա (15-րդ դար), 140ա, 301ա (16-րդ դար), 302ա (1612 թվական), 304ա (1639թվական), 87բ (1668թվական), 304բ (17-րդ դար), 229ա (1884 թվական)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1296 — 1636 էջ։