Ավետարան (4648)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետարան (4648)
Գրիչ՝ Ստեփանոս քահանա
Ստացող՝ Ղըփչախ մահտես
Տարեթիվ՝ 1456թ.
Վայր՝ Բազէշ
Թերթեր՝ 284
Նյութ՝ թուղթ
Չափս՝ 26x17 սմ
Գիր՝ երկսյուն, բոլորգիր
Տող 23
Կազմ կաշեպատ տաշտակ դրոշմազարդ
Մանրանկարչություն՝ կիսախորան և լուսանցազարդ

Ավետարան (4648), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4648 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 1456 թվականին Ստեփանոս քահանա գրիչի կողմից Բազէշում: Ստացողը եղել է Ղըփչախ մահտեսն: Կազմողը եղել է Փիլիպոսն: Գրված է թղթի վրա, որը ունի 26x17 չափս: Ձեռագիրը կազմված է 254 թերթից: Գրված է երկսյուն, բոլորգրով: Ունի տերունական 13, ավետարանիչ 4, նկար ստացողի 1, խորան 7, կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ: Կազմը` կաշեպատ տաշտակ դրոշմազարդ, արծաթյա 5 խաչով (չորսը ականակուռ) և 1 անկյունազարդով, աստառը՝ կապույտ կտավ: Հիշատակարաններ գրչի՝ 226ա, 280բ, կազմողի՝ 284ա (1584թ.), հետագայի՝ 282ա (15-րդ դար), 283բ (16-րդ դար), 284 (1600թ.), 99ա, 150ա (1607թ.)[1]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1253 — 1636 էջ։