Ավետարան (4647)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետարան (4647)
Գրիչ՝ Յովհաննես աբեղա
Տարեթիվ՝ 15-ր դար
Թերթեր՝ 320
Նյութ՝ թուղթ
Չափս՝ 17.5X13 սմ
Գիր՝ երկսյուն, բոլորգիր
Կազմ կաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչություն՝ կիսախորան և լուսանցազարդ

Ավետարան (4647), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4647 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 15-րդ դարում Յովհաննես աբեղա գրիչի կողմից: Գրված է թղթի վրա, որը ունի 17.5X13 չափս: Ձեռագիրը կազմված է 320 թերթից: Գրված է երկսյուն, բոլորգրով: Ունի տերունական 12, ավետարանիչ 4, խորան 10, կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ: Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագրով, Ավետարան: Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, կոստղապատ, 2 արծաթյա և 1 մետաղյա խաչով, մոտաղյա անկյունազարդերով և 4 ակերով, աստառը՝ շերտազարդ մետաքս: Հիշատակարաններ գրչի՝ 253բ, 318բ, հետագայի՝ 254ա (1692 թ.), 113ա (17-րդ դար), 25ա (1838 թ.)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1253 — 1636 էջ։