Ավետարանի արծաթե կազմ (1691)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե կազմով հայերեն ավետարան
Արծաթե կազմով հայերեն ավետարան
'
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան
ստեղծվել է13-17-րդ դդ.[1]
Մետրոպոլիտեն թանգարանի կայք

Արծաթե կազմով հայերեն ավետարան, 13-րդ դարի հայերեն ավետարանի համար թանկարժեք քարերով, արծնապատ, ոսկեզօծ, արծաթե զարդարանքներով Կեսարիայի արծաթագործական արհեստանոցում ստեղծված կազմ[2]։ Պատրաստվել է 17-րդ դարում Աստուածատուր Շահամիրի կողմից[3]։ Ընդգրկված է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում 16.99 ինվենտար համարի ներքո[4]։ Ավետարանի արծաթե կազմը Մետրոպոլիտեն թանգարանին է նվիրել տիկին Էդվարդ Ս. Հարքնիսը (անգլ.՝ Mrs. Edward S. Harkness, Նյու Յորք, 1913-1916 թվականներ, նվիրատվություն ՄԹ-ին)[4]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարան, ԺԳ դ., 301 թերթ, մագաղաթ, 25.5x17 սմ մեծության, բոլորգիր, 19 տող, արծաթագործ՝ «Աստուածատուր Շահամիր», 1691 թվական «ի Կեսարիա»[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանը ստեղծվել է երկու մասից. թանկարժեք քարերով, արծնապատ, ոսկեզօծ արծաթե կազմը 17-րդ դարում ստեղծվել է Կեսարիայի արծաթի արվեստանոցներից մեկում, 1691 թվականին Աստուածատուր Շահամիրի կողմից, որի մասին տեղեկանում ենք կազմի սկզբնամասում և հետնամասում թողնված ստորագրություններից 13-րդ դարի հայերեն ավետարանի համար։ Ա. փեղկին Քրիստոսի Ծնունդն է, վերևում՝ Հովիվների երկրպագությունը, որից վերև աստղի հետևից գնացող մոգերն են։ Եզրերում խաղողի որթի նման կապույտ և կանաչ կիսաթափանցիկ արծն է, մասամբ ոսկեշար, տեղադրված ակներով։ Գագաթի և ներքևի կենտրոնում պահպանված է մեծ զմրուխտ՝ բյուրեղապակե զարդաքանդակ մեջքով՝ շրջապատված 3 նռնաքարով և 3 փիրուզե զանգվածներով, յուրաքանչյուր անկյունում զանգվածեղ փիրուզը շրջապատված է 4 նռնաքարով։ Աջ եզրի կենտրոնում փիրուզե զանգված է, ձախ եզրի կենտրոնում՝ շափյուղե ապակի, յուրաքանչյուրը շրջապատված է 3 օտար մարգարիտով և 3 զմրուխտով։ Վերևում և ներքևում բյուրեղապակե կանաչ զարդաքանդակներով եզրագծերի կենտրոնական խմբեր են՝ շրջապատված նռնաքարերով։ Բ. փեղկին ներկայացված է Հարության պատկերը՝ կնքված գերեզմանով, քնած զինվորներով և այլն։ Ետևում կանաչ և կապույտ կիսաթափանցիկ էմալ է։ Էմալի վրա խաղողի որթի եզրագիծ է, մասամբ ոսկեշար, թանկարժեք ակերով։ Կենտրոնի գագաթին և հատակին շափյուղագույն ապակի է՝ վերևում և ներքևում նռնաքարով, ամեն կողմում զմրուխտ։ Վերին աջ անկյունում 4 ակով շրջապատված զմրուխտ է, ավելի ներքև՝ աջ, մի նռնաքար, մնացած երեքը ընդօրինակումներ են։ Վերին ձախ անկյունում մեջտեղի քարը բացակայում է, մյուսները նռնաքարեր են։ Ներքևի ձախ անկյունում զմրուխտ է՝ շրջապատված 4 նռնաքարով, վերին աջ անկյունում ընդօրինակություն է։ Եզրերում ընդօրինակված տպազիոնների խումբ է՝ շրջապատված 4 ընդօրինակված շափյուղներով, վերևում և ներքևում՝ մի օտար մարգարիտ։ Մեջքին ռոմբաձև կաղապար է, վերևի և ներքևի եզրերը կարված են ոսկե ջուր բարձրություններով, տեղադրված են 6 նռնաքար և 118 ապակե կամ բյուրեղապակե ակեր[1]։

Հրեշտակների գլխավերում ծածանվող ժապավենի վրա գրված է.

Արծաթե կազմով հայերեն ավետարանի կանաչ թավշյա կողը՝ զարդարված նռնաքարերով և թանկարժեք քարերով
ՓԱՐՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ ԱՍՏՈՒԾՈՅ և ԵՐԿԻՐ ԽԱ

Սուրբ ծննդյան տեսարանի ներքևում գրված է.

ԱՎԵՏԱՐԱՆՍ ԱՅՍ ԱՐԵԱԼ ՀԱԼԱԼ ԸՆԶԻՍ ԻՒՐ

ԱՂՕԹԵԼՈՒ ԵՎ ԳՕՀԱՆԱԼ ՓՐԿՉԻՆ ՄԵՐՕՅ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ[Նշում 1]։

Կազմի մեջքն ունի[1]. Եւ զարդարեցի արծաթաւ ի թվն Հայոց Ռ Ճ Խ (= 1691) անարժան Աստուածատուր Շահամիրին ի քաղաքըն Կիսարիա կարօղութեանբն Աստ ւծոյ» արձանագրությունը[Նշում 2]։

Կազմը 13-րդ դարի Ավետարանին է կպցրել Կիլիկիայի Գրիգոր դպիրը։ Կանաչ թավշյա կողը զարդարված է վեց նռնաքարերով և բազմաթիվ ապակյա կամ բյուրեղյա գոհարներով։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես Լ. Գ Մինասյանն, Հայերեն երկու գոյագիր Նյու Յորքի «Հանրային գրադրանում», «Հայեազեան հայագիտական հանդէս», հ . Դ , Բեյրութ , 1073 , է . 170 և լուսանկար էջ 171։ Հեղինակը նկարագրել է միայն Ա փեղկը՝ ձեռքի տակ ունենալով փեղկի լուսանկարը, իսկ բուն ձեռագիրը տեսնել չի հաջողվել
  2. Ա. Սանջյան , էջ 471 - 472 . Т. Р. Mathews, р. 183, Саt. 50, fig. 79

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կեսարահայ կազմարվետի պատմությունից (ԺԷ-ԺԸ դարեր)(չաշխատող հղում)
  2. «17th century Cilician Armenian Gospel cover, silver, gilt, jewels, enamel. - PeopleOfAr». PeopleOfAr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Evans, Helen C.; Alchermes, Constance; McCabe, Ina Baghdiantz; Ballian, Anna; Canby, Sheila R.; Colburn, Kathrin; Crowe, Yolande; Findikyan, Michael Daniel; Goshgarian, Rachel (2018 թ․ սեպտեմբերի 22). Armenia: Art, Religion, and Trade in the Middle Ages (անգլերեն). Metropolitan Museum of Art. ISBN 9781588396600.
  4. 4,0 4,1 Gospel with Silver Cover

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]