Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելորդը
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
Տեսակպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1917

«Ավելորդը», հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքներից։ Գրվել է 1916 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը մի ընտանիքի մասին է. ապրում էին Հաճի աղան և իր ընտանիքը՝ Հաճի մարը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը՝ Ավելորդը։ Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, և նրանք բողոքեն իրենից։ Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով։ Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը կհասնեին իրենց սահմանամերձ քաղաքին, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։ Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը՝ Հաճի մարը, լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ իրենց հետ տանեին անդամալույծին[1]։ Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել անդամալույծին՝ պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա, քանի որ առանց այն էլ իրենք շատ իրեր են իրենց հետ վերցնում, և նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել։

Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար։ Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ է տանջվում, հասկանում է, որ աշխարհում գոյություն չունի ավելորդ մարդ։ Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին՝ աղքատներին բաժանելու համար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճի աղա - ծեր, ֆեյս ուներ գլխին, գավազանով։
  • Սրբուն - խաղաղ, խոշոր ու մարած աչեր, , ճերմակ դեմք
  • Հաճի մար - հաճի աղայի կինը, խաղաղ, բարի
  • Հարսներ
  • Որդիներ
  • Տերտեր
  • Հարևաններ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]