Վասակ (պատմական դրամա)
Արտաքին տեսք
Վասակ | |
---|---|
Հեղինակ | Դերենիկ Դեմիրճյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Վարդան Մամիկոնյան |
Ստեղծման տարեթիվ | 1912 |
Նկարագրում է | Տիզբոն |
Հրատարակման տարեթիվ | 1914 |
Վասակ, Դերենիկ Դեմիրճյանի պատմական դրաման է, որ նա գրել է 1912 թվականին։ Պիեսը բեմադրվել է 1914 թվականին Թիֆլիսի արտիստական թատրոնում, սակայն հաջողություն չի ունեցել։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ նախարարները Տիզբոնում առերես կրոնափոխ լինելուց հետո վերադառնում են Հայաստան՝ ժամ առաջ բացահայտելու կեղծիքն ու ապստամբելու։ Սակայն Հազկերտն իր հազարապետի խորհրդով պատանդ է պահել Վասակի որդիներին՝ Ամիրին ու Բաբիկին, քանզի Վարդանն անգամ պատանդին չի հիշի, եթե ապստամբելու միտք ունենա, այնինչ Վասակը փառասեր է ու արկածախնդիր, նա կհսկի Վարդանին։
Հայաստան հասնելուց հետո Վասակն ամեն կերպ ձգտում է զսպել Վարդանին, որ շատ զոհեր չտան։